16:59 - «Դրա արդյունքը դուք այսօր կտեսնեք». ԱԱԾ տնօրենը՝ ռեստորանում ԱԱԾ-ականների համազգեստով բեմականացման մասին         16:36 - Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում      16:15 - Ինչո՞ւ են ոստիկանությանն անլուրջ վերաբերվում. լրագրողը՝ ոստիկանապետին    

02 ապր 2020 15:14

Տեսանյութ.Ծայրահեղ ծանր հիվանդներից մեկը երիտասարդ է, ատիպիկ թոքաբորբ է տանում. Արսեն Թորոսյան

Այսօրվա տվյալներով՝ ծայրահեղ ծանր 5 պացիենտ կա, որոնք արհեստական շնչառության սարքավորման են միացված, նրանցից մեկը երիտասարդ է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ծանր վիճակում գտնվողներն ուղեկցվող քրոնիկ հիվանդություններ ունեն։
«4-ը բավական տարեց՝ ավագ սերնդի մեր քաղաքացիներն են, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ, միայն մեկն է երիտասարդ, սակայն նրա հիվանդությունների շրջանակը պարզման ընթացքում է, քանի որ շատ ատիպիկ թոքաբորբ է տանում»,- ասաց նախարարը։
Հարցին՝ արհեստական շնչառական քանի՞ սարք ունի Հայաստանը եւ քանի՞սն է օգտագործվում, Արսեն Թորոսյանը պատասխանեց.
«Մենք այս պահին ունենք մոբիլիզացված միայն այս խնդրի լուծման համար մոտ 55 առանձին սարք, այսինքն՝ ուրիշ ոչ մի բանի համար չօգտագործվող. դրանցից 5-ն է զբաղված։ Սարքերի քանակը կմեծանա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ի ներգրավմամբ, որտեղ մենք ունենք եւս 20 սարք։ Հատուկ չվերթով Չինաստանից եկող սարքերի թիվ ունենք մոտ 100՝ մի տեսակի, եւս 5 թե 6 սարք նույն ինքնաթիռով՝ մեկ այլ մոդելի։ Եվս 50 սարք արդեն պատվիրել ենք, որոնց կեսը կլինի ապրիլի կեսին, մյուս կեսն էլ մայիսի կեսին»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր