Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

08 ապր 2020 14:15

Մենք ակտիվ փուլ ենք մտել.Տարբեր տեղերից հայտնաբերված և վերականգնված 10 շնչառական սարք ունենք այս պահին

«Արդեն երկու օր է՝ մենք արձանագրում ենք կորոնավիրուսով վարակվածների ավելի ցածր քանակ, ինչը հրաշալի նորություն է, և դա պարետատան արդյունավետ աշխատանքի և քաղաքացիների ճիշտ արձագանքի արդյունքն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։


Նա նշեց, որ շատ շնչառական սարքեր վերամշակելու կամ արտադրելու ցանկություն ունեցողների կողմից 280-ից ավելի նամակներ են եկել նախարարություն, որոնք արդեն իսկ ուսումնասիրվել և դասակարգվել են. «Կարող ենք արձանագրել, որ տարբեր տեղերից հայտնաբերված և վերականգնված 10 շնչառական սարք ունենք այս պահին, որոնք ենթակա են շահագործման։ Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք դրանք տրամադրել առողջապահության նախարարությանը»։


Նախարարը վստահեցրեց, որ ամեն օր զանգեր ու նամակներ են ստանում այս կամ այն տեղում գտնվող չշահագործվող անսարք շնչառական սարքերի մասին, որոնք տրամադրվում են  ինժեներական ասոցիացիային, որն այս սարքերը վերանորոգում և բերում են աշխատանքային վիճակի։


Արշակյանը տեղեկացրեց՝ վերջերս տասնյակ նյութեր են շրջանառվում տարբեր մարկանց կողմից՝ թոքերի արհեստական օդափոխման սարքեր ստեղծելու վերաբերյալ, սակայն, նրա խոսքով, որոշներն իհարկե լուրջ սարքեր են, բայց մեծամասնությունը 3D պրինտերով տպած սարքեր են, որոնք, մեծամասամբ չեն լուծում այն խնդիրները, որոնք դրված են։


«Այդ սարքերը պետք է ունենան արձագանքման համակարգեր, տարբեր տեսակի սենսորներ, որոնք գնահատում են հիվանդի վիճակը, և ըստ դրա են գործում։ Այսինքն՝ արձագանքման և չափման համակարգեր պետք է ունենան այս սարքերը, որպեսզի ավելի չվատթարացնեն հիվանդի վիճակը, կամ չսպառնան նրա կյանքին։ Այդ սարքը միայն պոմպի դեր չի կատարում, օդ չի մղում և արտաղմում, այլ այն ամբողջապես փոխարինում է շնչառական համակարգին և պետք է  անհրաժեշտության դեպքում կանգ առնի կամ անջատվի։


Այդպիսի սարքերի նախագծումը բավականին բարդ գործընթաց է, և ես կոչ կանեմ, որ մենք այս հարցին իսկապես լուրջ վերաբերվենք։ Դա մեկ շաբաթում, նույնիսկ ամսում լուծվող հարց չէ։ Ոչ սերտիֆիկացված, բայց ֆունկցիոնալ սարք ունենալու համար բավականին մեծ աշխատանք պետք է տարվի»,- մանրամասնեց Արշակյանը։


Հայաստանում առկա արտադրական հզորությունները՝ գործարաններ, ինժեներական կայացած ընկերություններ, համալսարաններ, գիտահետազոտական խմբեր, պատրաստակամություն են հայտնել միանալու թոքերի օդափոխման սարքերի նախագծման, թեստավորման, լաբորատոր փորձարկումների, ինչպես նաև պահեստամասերի և այլ բաղադրիչների արտադրությանը.


«Այս ուղղությամբ մենք հավելյալ կներկայացնենք, թե ինչպիսի արդյունքներ ենք ակնկալում և որ ուղղությամբ պետք է շարժվենք»։


Արշակյանը տեղեկացրեց, որ մրցույթ էր հայտարարվել դրամաշնորհների՝ կորոնավիրուսի հետևանքները զսպող կամ ցանկացած այլ բացասական արդյունք չեզոքացնող պլատֆորմների, լուծումների և գաղափարների համար, որի վերջնաժամկետն ավարտվել է, և հիմա գնահատող հանձնաժողովը պետք է ընտրի հաղթողներին։


«Դրամաշնորհները չորսն են՝ 2, 3, 5 և 10 միլիոնի չափով, և մասնակիցներն իրենք էին ընտրում, թե իրենց առաջարկած լուծումը կոնկրետ որ գումարով կարող են իրականություն դարձնել։ 133 հայտ էինք ստացել, որոնցից 30-ը գաղափարի փուլում էին, 59-ը՝ մշակման և 37-ը՝ կիառման։ Այդ լուծումները հիմնականում մեկուսացման մեջ գտնվող  մարդկանց տեղաշարժերի վերահսկողությանը, ծերերի և խոցելի խմբերի խնամքին, սարքավորումների և պաշպանիչ սարքերի գրանցմանն, ինչպես նաև արհեստական բանականության կիրառմանն էին վերաբերում»,- ներկայացրեց Արշակյանը։


Ներկայացնելով էլեկտրոնային առևտրի տվյալները՝ Արշակյանը նշեց, որ տարբեր հարթակներից ստացված տվյալներով առևտրաշրջանառությունը եռապատկվել է.


«Մեկուսացման պայմաններում մեր օնլայն հարթակները և էլեկտրոնային տեխնոլոգիաներ կիրառող առևտրականները կարողանում են իրենց առևտուրը կազմակերպել։ Տարբեր հարթակներում, տարբեր գնահատականներով՝ օնլայն դրամաշրջանառությունը կրկնապատկվել է»։


Փոստի աշխատանքը ևս այս օրերին, ըստ Արշակյանի, բավականին ակտիվ է. փոստատարները խոցելի խմբերին առաքել են իրենց թոշակները, և հիմա այդ գործընթացը ավարտին է մոտենում։ Ըստ Արշակյանի, ընդհանուր առմամբ 215 հազար թոշակառուների (96%-ի) թոշակներն առաքվել են իրենց բնակարաններ, և խոցելի խմբերի 87 հազար նպաստառուների (77%-ի) նպաստներն արդեն իսկ առաքվել են, մինչև 2  տարեկան երեխաների խնամքի համար նախատեսված գումարները նույնպես առաքվել են ընտանիքներ։


Ինչ վերաբերում է ռազմարդյունաբերության ոլորտին, ապա Արշակյանը նշեց, որ ռազմարդյունաբերության համալրին աշխատում է, պարետի որոշմամբ դա բացառությունների մեջ մտնող տնտեսական ոլորտներից է, և գործարանները շարունակում են աշխատանքները։


«Մենք ակտիվ փուլ ենք մտել, և ՊՆ-ի հետ բազմաթիվ պայմանագրեր արդեն իսկ ստորագրվել են, և աշխատակիցները պետք է արդեն ներգրավվեն արտադրական գործընթացի մեջ»,- ասաց Արշակյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր