Իլհամ Ալիեւի մամուլի ծառայությունն աղավաղել է Ալեքսանդր Վուչիչի խոսքը          Չփաթեթավորել ուղեբեռները և ձեռքի իրերը «Զվարթնոցում»դրանք ախտահանվելու են       Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան. Ոստիկանության տեսանյութը    

16 ապր 2020 14:45

Նոր կորոնավիրուսը մարդու թոքերում ավելի արագ է բազմանում, քան մյուս կորոնավիրուսները

Նոր կորոնավիրուսը մարդու թոքերում ավելի արագ է բազմանում, քան մյուս կորոնավիրուսները՝ COVID-19 հիվանդություն առաջացնող Sars-CoV-2-ը 2 օրվա ընթացքում մարդու թոքերում մոտ 3 անգամ ավելի պաթոգեն մասնիկներ է արտադրում, քան նրա նախորդ SARS-CoV-ը, որը 2002-2003թթ․ ատիպիկ պնեւմոնիայի բռնկում էր առաջացրել։ Այսպիսի տվյալներ են ստացել Հոնկոնգի համալսարանի գիտնականները՝ հետազոտելով նոր կորոնավիրուսով պացիենտների թոքերի հյուսվածքները։


Ինչպես հայտնում է «Ռոսիյսկայա գազետան», 48 ժամվա ընթացքում Sars-CoV-2 վիրուսը գեներացնում է 3,2 անգամ ավելի շատ ինֆեկցիոն մասնիկներ՝ համեմատած SARS-CoV-ի հետ։ Երբեմն նոր շտամը երկու օրում տարածվել է 100 անգամ, այն դեպքում, երբ ատիպիկ պնեւմոնիայի ժամանակ տարածվել է 10 անգամ քիչ։


Գիտնականների խոսքերով՝ ինչ-որ պատճառով օրգանիզմ նոր կորոնավիրուսի ընկնելու դեպքում ազդանշանային մոլեկուլները, որոնք իմունիտետին հաղորդում են ներխուժման մասին, 48 ժամ չեն արտադրվում։ Սա բացատրում է սկզբնական փուլում հիվանդության ախտանիշների բացակայությունը։


Մասնագետները նշում են, որ բնակչության 90 տոկոսը վիրուսի հանդեպ իմունիտետ չունի, այդ պատճառով Sars-CoV-2-ի տարածումը կարող է շարունակվել նաեւ ամառվա գալուց հետո։ Հոնկոնգցի գիտնականների հետ համաձայն են նաեւ նրանց ամերիկացի գործընկերները։ Նրանք կոչ են անում չհամեմատել նոր կորոնավիրուսը գրիպի վիրուսի հետ։ Մանավանդ, որ այն շատ բաներով նման է Մերձավորարեւելյան շնչառական համախտանիշին, որը տարածվում էր նույնիսկ +45 C ջերմաստիճանում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր