Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում․ 42-ամյա տղամարդը 2 դպրոցականների հետ միասին ծեծել է 13-ամյա տղայի          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 18-ին       Ապրիլի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

16 ապր 2020 17:00

Եռաշերտ դիմակներ, ձեռնոց, օճառ և ջուր. ինչո՞վ պետք է գործատուներն ապահովեն աշխատակիցներին

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վարչության պետ Աշոտ Հարությունյանի մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց այն պայմանները, որոնք պետք է գործատուն ապահովի աշխատողների համար:

Նա նշեց, որ կարևոր պայման է ապահովել ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման համար անհրաժեշտ միջոցներ, անհրաժեշտ է  ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցների, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը, ինչպես նաև ապահովել դիմակների կրումը այն աշխատողների կողմից, որոնք անմիջական շփում ունեն հաճախորդների հետ:


Անհրաժեշտ է յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափել օրական 2 անգամ՝ հեռահար չափող ջերմաչափերով:







Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր