Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

21 մար 2020 14:50

Մասնավոր ընկերությունները չեն ուզում աշխատավարձ վճարել աշխատակիցներին․ ԱԱՏՄ-ի արձագանքը

Վերջին օրերին մամուլում ու համացանցում տեղեկություններ են տարածվում, որ հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցներին մասնավոր ընկերությունները չեն ուզում աշխատավարձ վճարել։ Մասնավորապես, երեկ լրագրողները խնդիր էին բարձրացրել, ըստ որի՝ «ՍԱՍ Գրուպ»-ը հրաժարվում է հարկադիր պարապուրդի մատնված աշխատողներին աշխատավարձ վճարել. աշխատողներին կանչում են ու պարտադրում դիմում գրել, որ իրենք իրենց հաշվին գնացել են արձակուրդ, հակառակ դեպքում կհեռացնեն։
«Շուտով կառավարության կողմից կլինի հարցի օրենսդրական կարգավորումը, իսկ մինչ այդ աշխատողներին հորդորում ենք դիմումներ չգրել իրենց հաշվին արձակուրդ գնալու մասին: Եթե գործատուն չի կարող ապահովել աշխատանքի հեռավար կազմակերպումը, ապա իրավունք չունի ազատման սպառնալիքով աշխատողին ուղարկել չվճարվող արձակուրդ»,- «Ֆեյսբուք»-ում արձագանքել էր ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։
Խնդրի վերաբերյալ այսօր հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը․
❌ ՀՀ վարչապետի 2018թ․ հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշմամբ հաստատվել է տեսչական մարմնի կանոնադրությունը, համաձայն որի` տեսչական մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով վերահսկողություն է իրականացնում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ։ Իսկ աշխատանքի իրավունքի այլ նորմեր պարունակող իրավական ակտերի նկատմամբ վերահսկողությունը՝ այդ թվում աշխատավարձերի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունը ներկայումս դուրս է տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից:
✅ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2019թ․ դեկտեմբերի 4-ի ՀՕ-265-Ն օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ ՀՀ 2004 թ․ նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 33-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը։
✅ Օրենսգրքի նոր խմբագրությամբ 33-րդ հոդվածն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հուլիսի 1-ից»,- նշված է տեքստում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր