Տեսանյութ.Մալայզիայում երկու ռազմական ուղղաթիռ է բախվել, զոհվել է 10 մարդ          Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»       Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 23-ին    

17 ապր 2020 12:09

Կոչս՝ տեղիք չտալ այդ լարովի դերասաններին, մարիանետկաներին. ովքեր որ գողացել են, հանցագործություններ են արել պատժվելու են

«Այսօր մի իրավիճակ է  սկսվել, երբ որ տարբեր ուղղություններով լայանծավալ հարձակում է սկսվել իշխանության և պատգամավորների, անհատների, քաղաքական գործիչների, մեկնաբանների ուղղությամբ»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը թեմայի հետ կապ չունեցող հարցի՝ ԵԱՏՄ տարածքով վտանգավոր արտադրական թափոնների տեղափոխմանը վերաբերող միջպետական համաձայնագրի քննարկման ժամանակ:

Ըստ պատգամավորի, այդ ամենը կապված է այն գործողությունների հետ, որոնք տեղի են ունենում Ազգային ժողովում և՝ ոչ միայն այնտեղ: 

«Այն օրենքները որոնք այստեղ ընդունվում են ապօրինի գույքի բռնագանձման, հանրային հեռուստատեսության համար վճարովի գովազդի հնարավորություն տալու վերաբերյալ, ինչպես նաև այն քրեական գործերը, հետախուզումները, որոնք այսօր հայտարարվում են, մասնավորապես նախկին հայտնի կարկառուն գործիչների նկատմամբ և այն իրավիճակը, որը դուք տեսնում եք տարբեր հեռուստաալիքների, տարբեր կայքերի եթերներում պայմանավորված է դրանով»,- հայտարարեց պատգամավորը և համոզմունք հայտնեց, որ այդ ամենն արվում է ստեղծված իրավիճակում իշխանությանը վարկաբեկելու համար:

Համոզմունք հայտնելով, որ ԱԺ դահլիճում գտնվողներն ամեն ինչ հասկանում  են՝ Ալեն Սիմոնյանը դիմեց ներկաներին. «Կոչ եմ անում տեղիք չտալ այդ սին ինֆորմացիաներին, կոնտեքստից կտրված արտահայտություններին, բառակապակցություններին, լարովի դերասաններին,  մարիանետկաներին»:

Պատգամավորը հայտարարեց, որ իշխանությունը նույնն է, եղել է, կա ու մնալու է նույնը՝​ Հյաստանի ժողովրդի մի մասը, իսկ այն բոլոր մարդիկ, ովքեր որ գողացել են հանցագործություններ են արել պատժվելու են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր