«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

20 ապր 2020 15:14

Դատախազի մոտ կորոնավիրուս է հաստատվել. շփման շրջանակը պարզված է.դաախազության աշխատակիցների մեծ մասն աշխատում է տանից

ՀՀ գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ հաստատվել է կորոնավիրուս, ներկայումս նա ստանում է համապատասխան բուժում: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատչյանը։


Նա հայտնեց, որ նրա առողջական վիճակը լավ է, ըստ Դատախազության ունեցած տեղեկատվության առկա է բարելավման դինամիկա:


«Նրա մոտ ջերմություն եւ այդ վիրուսային հիվանդության լուրջ ախտանշաններ չեն եղել: Նրա հետ կոնտակտի մեջ գտնված անձանց շրջանակը պարզված է, աընտանիքի անդամները մեկուսացվել են այդ նպատակով նախատեսված վայրում: Իսկ առանձին գործընկերները, որոնց հետ շփումներ ունեցել է, գտնվում են ինքնամեկուսացման մեջ: Նրանց մոտ համապատասխան հիվանդութան կլինիկա ունենալու վերաբերյալ տվյալներ առայժմ չունենք: Ախտանշանների ի հայտ գալու դեպքում անմիջապես միջոցներ կձեռնարկվեն նրանց թեստավորման համար»,- ասաց Արեւիկ Խաչատրյանը։


Նա հայտնեց, որ ՀՀ դաախազության աշխատակիցների մեծ մասն աշխատում է տանից.


«ՀՀ գլխավոր դատախազությունում միջոցներ են ձեռնարկվում աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի տարածումն կանխելու համար: Նախ՝ արդեն տեւական ժամանակ է, աշխատակիցների մեծ մասը, այդ թվում նաեւ դատախազները, աշխատանքային գործունեությունն իրականացնում են բնակության կամ փաստացի գտնվելու վայրում ինքնամեկուսացման պայմաններում: Իսկ աշխատանքի հաճախող բոլոր աշխատակիցները պարտադիր ամեն օր ջերմաչափվում են, դատախազության վարչական շենքերում պարբերաբար իրականացվում են ախտահանման աշխատանքներ: Վերջին անգամ կրկնակի ախտահանում իրականացվել է այս շաբաթ կիրակի օրերին: Բացի այդ, բոլոր աշխատակիցները, աշխատասենյակներն ապահովված են ալկոգելներով կամ այլ ախահանիչ միջոցներով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր