13:54 - Տեսանյութ. Ինչի վրա են ծախսվել գումարները,Նոյեմբերյանի բժիշկներն ասում են՝ վարակված ենք, բայց տաքությունով գնում ենք հիվանդի մոտ         13:53 - Չկարողացավ աշխատել բժիշկ-գիտնականների հետ, լսել տարբերվող կարծիք, և այդ ամենը բերեց հակառեկորդների գրանցման ու բազմաթիվ մահերի      13:34 - ԱԺ պատգամավորները վրդովվել են. Թորոսյանը եզակի ճիշտ կանխատեսում էր արել, մինչև հիմա այդ հաշվարկները չե՞ք արել    

20 ապր 2020 15:35

Աստված ոչ անի, հանկարծ դրական լինի, շատ մարդ է այստեղ տուժվելու. 34 շաբաթական հղի կնոջը մեկուսացրել են

Գյումրիում 34 շաբաթական հղի 22-ամյա հարսիս 2 օր մեկուսացրել են կորոնավիրուսով վարակված որդուս հետ, որդիս էլ վարակված է եղել: Այս մասին NEWS.am- ի հետ զրույցում ասաց Մարալիկի հիվանդանոցի շտապօգնության բաժնի դիսպետչեր Մարիամ Սահակյանը, ով նույնպես վարակված է կորոնավիրուսով:


Նա նշեց, որ դեռ 20 օր առաջ հղի  հարսին հայրական տուն էր ուղարկել, որպեսզի վերջինը  չվարակվի կորոնավիրուսով:


«Ես, որ հիվանդանոցում եմ  աշխատում, որպես ռիսկային գոտում գտնվող իմ 34 շաբաթական հղի հարսին դեռ 20 օր առաջ ուղարկել էի հերանց տուն, մեկուսացրել էի, որ չվարակվի: Իրեն պետք է չբերեին, տղայիս հետ Գյումրիում մեկուսացնեին, մինչեւ գոնե տղայիս թեստավորելը: Իրար հետ 2 օր հյուրանոցի նույն սենյակում մնալուց հետո տղայիս թեստավորել են, նրա մոտ հաստատվել է վարակված լինելը, հարսիս էլ թեստավորել են, բացասական է, ու հիմա 14 օր պահելու են, որ նորից թեստավորեն»,-ասաց նա:


Տիկին Մարիամը նշեց, որ չնայած իր պնդումներին, սխալ որոշում է կայացվել հարսին  ու տղային նույն սենյակում մեկուսացնելու հետ կապված:


«Աստված ոչ անի, հանկարծ դրական լինի, շատ մարդ է այստեղ տուժվելու, ովքեր որ անպատասխանատու որոշում կայացրեց»,-ասաց նա:


Նշենք, որ Մարալիկի առողջական կենտրոնի 4 բժշկի եւ 15 բուժաշխատողի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Բոլոր վարակվածների մոտ հիվանդությունը ընթանում է առանց սիմպտոմների, բացառաությամբ 72-ամյա բժկուհու, ով ուղեկցող հիվանդություններ ունի եւ տեղափոխվել է Երեւան:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր