Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է          Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել       Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել    

21 ապր 2020 12:13

COVID-19 հիվանդությունը առաջացնող նոր կորոնավիրուսը կարող է «թաքնվել» ամրոձիներում

COVID-19 հիվանդությունը առաջացնող նոր կորոնավիրուսը կարող է «թաքնվել» ամրոձիներում, ինչը տղամարդկանց ավելի խոցելի է դարձնում այդ վարակի հանդեպ։ Ինչպես հայտնում է The New York Post-ը, վիճակագրության համաձայն, հաճախ հիվանդության ծանր ընթացք տղամարդկանց շրջանում է նկատվում։


Գիտնականները հետեւել են Մումբաիում 68 պացիենտների ապաքինման գործընթացին, որոնց մեծ մասը տղամարդիկ են եղել։ Պարզվել է, որ կորոնավիրուսը միավորվում է ACE2 սպիտակուցի հետ, որի խտությունը բավական մեծ է ամորձիներում։ Այդ սպիտակուցը նաեւ կարելի է հանդիպել թոքերում, աղեստամոքսային տրակտում եւ սրտում։


Քանի որ իմունային համակարգը ամորձիներին չի առնչվում, վիրուսը կարող է դրանց մեջ ավելի երկար մնալ, քան այլ մասերում։ Արդյունքում ամորձիները դառնում են մի տեսակ «պահուստներ», որոնց շնորհիվ վարակը պահպանվում է։


Նշենք, որ փորձագետները հաշվել են, որ կանայք վարակից միջինը ապաքինվում են 4 օրում, իսկ տղամարդիկ՝ 6 օրում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր