Իրանի գերագույն առաջնորդն անձամբ է կայացրել կրակի դադարեցման որոշումը, ամեն ինչ նրա վերահսկողության տակ է          «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ՀՀ 20 քաղաքացիներ ժամանել են Ադրբեջան       Շիրակի մարզում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, կա 5 զոհ, 3 վիրավոր    

21 ապր 2020 12:52

Տեսանյութ.ՀՀ ԱԳՆ-ն «Դոմոդեդովո» օդանավակայանից գիշերը հայերին դուրս հանելու մասին

Դրսում գտնվող մեր հայրենակիցները պետք է հետևեն այն կանոններին, որոնք առաջարկվում են տվյալ երկրի կառավարության կողմից: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ խոսելով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ հայերին դուրս են հանել:


Ադոնցի խոսքերով, եթե պահանջ կա, որ երկու հոգուց ավել հավաք չպետք է լինի, ուրեմն չպետք է լինի, եթե պարտադրում են, որպեսզի դիմակներ կրեն, պետք է կրել. «Եթե պահպանվեն բոլոր թելադրվող կանոնները և դրանք իրականացվեն, ես վստահ եմ, որ որևէ խնդիր չի լինի:


Մենք տեղյակ ենք, թե ինչ է եղել: Նորից եմ ուզում կրկնել, որ ՌԴ-ում մեր դեսպանությունը ձևավորել է մի մեխանիզմ, որի արդյունքում մեր քաղաքացիներն ունենում են ժամանակավոր կեցավայր մինչև հնարավոր կլինի նրանց վերադարձնել Հայաստան: «Դոմոդեդովո»-ում հավաքվելու անհրաժեշտություն չկա: Կոչ եմ անում լսել ու համագործակցել մեր դեսպանությունների հետ»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր