Հինգ շրջաններից դուրս են բերվում հայկական զինված ուժերը. Սուրեն Սարգսյանը՝ Արցախի հարցի լուծման փուլային տրամաբանության մասին

«Փուլային լուծման տարբերակի տրամաբանությունը մոտավորապես այսպիսինն է.
Հինգ շրջաններից դուրս են բերվում հայկական զինված ուժերը։
Դրա դիմաց հայկական կողմը ստանում է երաշխիքներ և խոստումներ առ այն, որ ռազմական գործողություններ չեն լինի, խաղաղապահներ կներգրավվեն, փախստականները կվերադառնան, համատեղ բնակության ծրագրեր կիրականացվեն և անորոշ ժամանակ անց տեղի կունենա հանրաքվե (երբ կողմերը վերջապես գան համաձայնության մասնակիցների թվի, նրանց իրավահաջորդների և այլ հարցերի շուրջ)։ Այսինքն՝ խոստում տարածքների դիմաց։
Հիշում եմ նաև Ռուսական կողմի մշտական դժգոհությունն առ այն, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն խոստացել էին չմեծացնել դաշինքը դեպի Ռուսաստանի սահմաններ, բայց խոստումը չէին պահել։
Դե պարզ է չէ՞, որ մի քանի տարուց ոչ Պուտինա լինելու, ոչ Թրամփ, ոչ Մակրոն, ոչ էլ երաշխիքի կտրոն»։
Հիշեցնենք, որ այսօր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խոսել էր Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունների մասին և հայտնել, որ սեղանին փուլային տարբերակն է դրված: