Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

23 ապր 2020 10:56

Գեղարքունիքի մարզում վաղուց է եղել կորոնավարակը, ուղղակի ցուցում չի եղել թեստավորում անելու.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարդենիսի պոլիկլինիկայում աշխատող և Վարակված բժիշկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ Գեղարքունիքի մարզում վաղուց է եղել կորոնավարակը, ուղղակի ցուցում չի եղել թեստավորում անելու: Եվ ինքը ոչ թե առաջին վարակակիրն է, այլ առաջին թեստավորվածը: և պնդեց, որ վարակվել է իր պացիենտներից, այլ ոչ թե ինքն է վարակակիր եղել և վարակել:


Ինչո՞ւ ջերմող, թոքաբորբով մարդիկ չեն թեստավորվել. հետաքրքրվեցինք Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից: «Մինչև առաջին պատիցիենտի դրական պատախանը, մենք գանգատներ ունեցող ավելի քան 40 հոգու թեստավորել ենք, դա եղել է շարունակական պրոցես։ Չի եղել որևէ մարդ, ով ախտանշան ունենա և չթեստավորվի, միշտ էլ բավարար քանակի թեստեր եղել են և ըստ բժշկական ցուցումների՝ կատարվել են թեստավորումներ«,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց մարզպետը: Սակայն բժիշկը շարունակում է պնդել, որ իր հետ նույն սենյակում աշխատած, իսկ տանը նույն սենյակում քնող մարդիկ վարակակիր չեն»:


Մանրամասները թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր