Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և ԿԽՄԿ ներկայացուցիչներին          ՍԴ-ն վարույթ ընդունեց ՀԷՑ-ին առնչվող ընդդիմադիրների դիմումը. «Ազատություն»       Մոսկվայում ձերբակալված Արայիկ Ամիրխանյանը գործակալական ցանց ուներ Հայաստանում, Աբազյանը ծածկադմփոց է արել, ԱԱԾ-ն կրկին պետք է քննություն իրականացնի    

23 ապր 2020 12:13

Կորոնավիրուսի համավարակն արագորեն մարդու իրավունքների ճգնաժամի է վերածվում.ռեպրեսիվ միջոցների կարող է հանգեցնել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը մարդկության ճգնաժամ է, որն արագորեն վերածվում է մարդու իրավունքների ճգնաժամի, հայտնում է Associated Press-ը:

Իր տեսաուղերձում նա շեշտել է, որ COVID-19-ի դեմ պայքարում հանրային ծառայությունների մատուցման գործում խտրականություն եւ «կառուցվածքային անհավասարություն է նկատվում, որը խոչընդոտում է դրանց հասանելիությունը»:

Գուտերեշի խոսքով` համավարակի ժամանակ նաեւ որոշ համայնքների վրա անհամաչափ ազդեցություն է նկատվում, ավելի հաճախ են ատելության խոսքեր հնչում, խոցելի խմբերը թիրախ են դառնում, եւ «անվտանգության ոլորտում ծանր միջոցներ ձեռնարկելու վտանգ կա, որոնք խաթարում են միջոցառումները հանրային առողջապահության ոլորտում»:

Գուտերեշը նախազգուշացրել է, որ որոշ երկրներում ավելի հաճախ հանդիպող էթնո-ազգայնականությունը, ավտորիտարիզմը եւ մարդու իրավունքների խախտումները կարող են համաճարակի հետ կապ չունեցող ռեպրեսիվ միջոցների հանգեցնել:

Նա հայտարարել է, որ կառավարությունները պետք է թափանցիկ, հաշվետու եւ պատասխանատու լինել, եւ շեշտել է լրատվամիջոցների, քաղաքացիական կազմակերպությունների, մասնավոր հատվածի եւ քաղաքացիական տարածության ազատության անհրաժեշտությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր