Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը          ԱՄՆ դեսպանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ       Տեսանյութ.Արցախցիները հավաքվել են Աբովյանի մուտքի մոտ՝ միանալու Բագրատ Սրբազանի քայլերթին    

24 ապր 2020 11:42

Հրազդան-Հանքավան ճանապարհին «ՎԱԶ-2171» և «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաները բախվել են, «ՎԱԶ-2106»-ը գլորվել է ձորակը․ կան զոհեր

Ապրիլի 23-ին, ժամը 18:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 5-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2171» (վարորդ՝ Արտակ Բ., ծնված 1992 թ.) և «ՎԱԶ-2106» մակնիշների (վարորդ՝ Ալեքսեյ Գ., ծնված 1939 թ.) ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորակը (մոտ 4 մ): Վարորդները տեղում մահացել են:


Փրկարարները վարորդների դիերը դուրս են բերել ավտոմեքենաներից և մոտեցրել շտապօգնության մեքենաներին, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ձորակից և տեղափոխել ավտոքարշակի վրա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր