17:00 - Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել         16:40 - Դենդրոպարկում բարձիթողի վիճակ է տիրում, անտեսում են պարետ Տիգրան Ավինյանի որոշումները      16:20 - Տեսանյութ.Արտակարգ դեպք Երևանում. միտումնավո՞ր են հրկիզել,այսօր պետք է տեղի ունենար նշված սննդի կետի բացումը    

25 ապր 2020 16:15

Արդեն երրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսությունը կսկսի վերականգնվել. ԱՄՀ

Համավարակով պայմանավորված հայաստանյան տնտեսության անկումը կավարտվի երկրորդ եռամսյակում, և երկրի տնտեսությունը կսկսի վերականգնվել արդեն այս տարվա երրորդ եռամսյակում՝ տարվա վերջ արագացնելով աճի տեմպը, այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան։

«Իրավիճակը խիստ անորոշ է, և ճգնաժամն իրապես յուրահատուկ է։ Մենք կանխատեսել ենք, որ 2020 թվականին [Հայաստանում] տնտեսական անկումը կկազմի 1,5 տոկոս։ Սա ընդհանուր առմամբ համահունչ է Հայաստանի իշխանությունների կանխատեսման հետ՝ -2 տոկոս։ Տեսնում ենք, որ համավարակը շատ կտրուկ, բայց նաև շատ կարճատև ներգործություն է ունենում Հայաստանի վրա, և կարծում ենք, որ տնտեսական շոկի պիկը ներկայում է՝ երկրորդ եռամսյակում։ Այնուհետև, սպասում ենք տնտեսության մեղմ վերականգնում արդեն այս տարվա երրորդ եռամսյակում ու տնտեսական ակտիվության արագացում չորրորդ եռամսյակում և գալիք տարի։ Նաև հույս ենք տածում, որ տնտեսությանն աջակցելու միջոցները, որ հայտարարել են Հայաստանի իշխանությունները, կօգնեն տնտեսական զարգացումներին։


Արդյունքում, սպասում ենք, որ այս տարի Հայաստանը կունենա 1,5 տոկոս տնտեսական անկում, սակայն գալիք տարի տնտեսությունը կաճի 4,8 տոկոսով։ Այնուամենայնիվ, այս կանխատեսման համար բազմաթիվ ռիսկեր կան, որոնք կարող են նվազեցնել թվերը», – ասել է IMF ներկայացուցիչը։


Ըստ Ուստյուգովայի, եթե համավարակի տարածումը շարունակվի, սահմանափակումները երկարեն, բնականաբար, բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա ավելի մեծ կլինի։


«Ինչպես ամենուր, համավարակի ավելի ծավալուն ու երկարատև տարածումը, և սահմանափակումների երկարաձգումը կարող են հանգեցնել տնտեսության ավելի խորը անկման, ինչը կհետաձգի հայաստանյան տնտեսության վերականգնումը։ Ուստի, շատ բան կախված է, թե ինչ է կատարվում տարածաշրջանում և ողջ աշխարհում, որովհետև արտաքին պահանջարկը շատ կարևոր է հայաստանյանի նման փոքր ու բաց տնտեսության համար: Այսինքն, աշխարհում ու տարածաշրջանում համավարակի ձգձգումը կարող է ավելի խորը բացասական ազդեցություն թողնել Հայաստանի տնտեսության վրա և հետաձգել վերականգնումը»,- նշել է Յուլյա Ուստյուգովան։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր