Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

28 ապր 2020 12:57

Զորակոչի ընթացքում կիրականացվեն կանխարգելիչ մի շարք միջոցառումներ

Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ ամառային զորակոչի թե նախապատրաստական փուլում, թե բուն զորակոչի ընթացքում կիրականացվեն  COVID-19 տարածման և զինված ուժեր ներթափանցման կանխարգելիչ մի շարք միջոցառումներ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նապարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։


Մասնավորապես․


1.Զորակոչիկներին և զորակոչը սպասարկող անձնակազմին կտրվեն անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, ալկոգել։


2.. Անհարկի կուտակումներից խուսափելու համար զորակոչիկները իրենց ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումներ կներկայանան փոքր խմբերով։


3. Օրվա ընթացքում պարբերաբար կախտահանվեն շենք-շինություններն ու փոխադրամիջոցները։


4. Կավելացվի զորակոչիկներին տեղափոխող տրանսպորտային միջոցների թիվը, ինչը թույլ կտա տեղափոխումը իրականացնել փոքր խմբերով։


5. Քանի որ միշտ մարդաշատ է հատկապես կենտրոնական հավաքակայանը, զորակոչի ընթացքին ծնողները կհետևեն դրսից` տեսակապի միջոցով։


6. Հնարավորինս կնվազեցվի զորակոչիկների և զորակոչը սպասարկող անձնակազմի միջև շփումը։


7. Զորակոչիկները հավաքակայան կներկայանան ըստ ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումների։


8. Վիճակահանության համար կօգտագործվեն բաց տարածքները։


9. Մայրաքաղաքին մոտ վայրերից հանրապետական հավաքակայան ժամանած զորակոչիկներն այդտեղ չեն գիշերի և գործընթացի ավարտից հետո կմեկնեն վիճակահանված զորամասեր։


10. Ջերմություն ունեցող զորակոչիկները կմեկուսացվեն։


11. Զորամասերում զորակոչիկները 14 օր կգտնվեն առանձնացված տեղամասում՝ զորամասի բուժանձնակազմի խիստ բժշկական մշտադիտարկման ներքո, ըստ անհրաժեշտության՝ նաև կթեստավորվեն։


12. Զորամասում նորակոչիկների հետ աշխատող անձնակազմը ծառայությունը կիրականացնի զորանոցային ռեժիմով։


13. Զորամասում նորակոչիկներին սնունդը կմատուցվի՝ խստորեն պահպանելով սանիտարահիգիենիկ պահանջները։


Զորակոչը կիրականացվի հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը։
Զորակոչային նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն մայիսի 1-ից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր