Հուլիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ       «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է    

31 մար 2022 14:08

Պուտինը զորակոչի մասին հրամանագիր է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել գարնանային զորակոչի մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:


Օրերս ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ այս գարնանը զորակոչված ՌԴ քաղաքացիները չեն ուղարկվի թեժ կետեր։


«Ցանկանում եմ ընդգծել, որ ժամկետային զինծառայողները չեն ուղարկվի որևէ թեժ կետ», - ասել է Շոյգուն երեքշաբթի կայացած ժողովի ժամանակ:


Նա նաև նշել է, որ «անցած տարվա գարնանային զորակոչի բոլոր զինծառայողները ծառայության ժամկետը լրանալուց հետո կտեղափոխվեն պահեստազոր և կուղարկվեն իրենց բնակության վայրեր»։
Փաստաթղթի համաձայն՝ ՌԴ զինված ուժեր կզորակոչվի 134,5 հազար մարդ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր