Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը          Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին       Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 օգոս 2020 16:13

Զորակոչիկներին կեղծ ախտորոշումներ են տվել, որ բանակ չգնան. 3 հոգու ձերբակալել են

Հայաստանում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ նախազորակոչիկներին տարկետումներ տրամադրելու գործընթացը կազմակերպելու, կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել, ևս 1-ին էլ ձերբակալել են կաշառք տալու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։


«Մասնավորապես 2020 թվականի 2-րդ զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումներ ձևակերպելու և այլ եղանակներով զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ նախազորակոչիկներին տարկետումներ տրամադրելու գործընթացը կազմակերպելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) նախատեսված հանցագործություն կատարելու համար, ձերբակալվել է երկու անձ»,–նշված է հաղորդագրության մեջ:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր