Տեսանյութ.Իրանական հրթիռների հարվածներից հետո Իսրայելի Դիմոնա քաղաքում մեծ հրդեհներ են բռնկվել          Իշխանությունների որոշումը արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը, խայտառակություն է       Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապում բանտարկվելու հիշատակը    

28 ապր 2020 15:53

Ես մերժել եմ հին իշխանությունն ու այսօր վարչապետին հորդորում եմ չվախեցնել մեզ ու ժողովրդին հների վերադարձով

Կառավարության մոտ էլեկտրաէներգիայի եւ գազի անջատումների դեմ այսօր՝ ապրիլի 28-ին, կրկին բողոքի ակցիա է իրականացնում նաեւ երգահան Միքայել Մարգարյանը։ Նշենք, որ երեկ իրեն Կառավարության շենքի բակից ոստիկանները բերման էին ենթարկել նրան եւ իր 2 որդիներին։


Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ քաղաքացին պարտավոր չէ՝ չստանալով աշխատավարձ մուծել կոմունալները.


«Ժողովրդական շարժումով իշխանության եկածն իրավունք չունի սպառնալիքով խոսել։ Փաշինյանը փաստում է՝ եթե մենք չվճարենք կոմունալները, գուցե ամբողջ Հայաստանում կհոսանքազրկվեն հիմնարկները, ես ասում եմ՝ դա պետական սպառնալիք է եւ շատ հրատապ պետք է լուծել «Գազպրոմի» եւ ՀԷՑ-ի հարցերը։ Քաղաքացին պարտավոր չի չաշխատելով վճարել ուրիշ մարդկանց աշխատավարձը։ Արտակարգ դրությունը բոլորի համար է։ 


Ես պայքարել եմ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի դեմ, այսօր էլ մատնանշում եմ այս կառավարության թերությունները, ինչն անելու եմ միշտ: Ես մերժել եմ հին իշխանությունն ու այսօր վարչապետին հորդորում եմ չվախեցնել մեզ ու ժողովրդին հների վերադարձով: Մի փորձեք դա անել եւ դա օգտագործել ի օգուտ ձեզ ու ի վնաս ժողովրդի: Դա անթույլատրելի է»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր