Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

30 ապր 2020 13:30

Տեսանյութ.Հակաճգնաժամային 8-րդ միջոցառումների ոլորտներն ընդլայնվեցին.ո՞ր ոլորտներն աջակցություն կստանան

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30-ի նիստում որոշում կայացրեց ընդլայնել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման մեջ ներառված տնտեսական գործունեության ոլորտները:


Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ այսուհետ այդ միջոցառման շահառու են հանդսանալու նաեւ հետեւյալ ոլորտների աշխատողները.


- Հագուստի արտադրություն.


- կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն.


- կահույքի արտադրություն.


- թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում.


- ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում.


- օդային տրանսպորտի գործունեություն.


- կինոթատրոնների գործունեություն.


- Լուսանկարչության բնագավառում գործունեություն.


- ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.


-կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.


- ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.


- լվացում, մաքրում և չոր մաքրում ծառայությունների մատուցում,


- պոլիգրաֆիական գործունեությունը (տպագրության ծառայություն):


Նշենք, որ դրամային մեկանգամյա աջակցություն ստանալու համար կարող են դիմել այն անձինք, ովքեր 2020թ-ի մարտի 13-ից մարտի 30-ը հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր՝


Աջակցությունը տրամադրվում է միանվագ։


Եթե աշխատողի հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձը գերազանցում է 68․000 դրամը, ապաաջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի 50%-ը, բայց ոչ պակաս, քան 68.000 դրամը և ոչ ավել, քան 136.000 դրամը։


Եթե վարձու աշխատողի միջին աշխատավարձը ցածր է 68.000 դրամից, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի չափով։


Անհատ ձեռներեցներին տրամադրվող աջակցության չափը կազմելու է 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափով, բայց ոչ ավել, քան 136.000 դրամը։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշումով շահառուների շրջանակն ընդլայնվում է մոտ 36 հազարով. «Մինչ այժմ հակաճգնաժամային միջոցառումներով բաշխվել է 54, 9 մլրդ դրամ, շահառուների տնտեսվարողների թիվը 22 հազար, իսկ ֆիզիկական անձ հանդիսացող շահառուների թիվը՝ 775 հազար»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր