«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

30 ապր 2020 15:34

Տեսանյութ.Եվ ի՞նչ,ես ցավում եմ, բայց ի՞նչ եք ուզում, որ անեմ,չեմ կարող հրաշքներ գործել.Բրազիլիայի նախագահը` մահերի մասին

Բրազիլիայում, ըստ պաշտոնական տվյալների, կորոնավիրուսի հետևանքով 5000-ից ավելի մարդ է մահացել: Ապրիլի 28-ին երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն խուսափել է մեկնաբանել մահացության մեծ թիվը երկրում: Այս մասին գրում է The Guardian պարբերականը:

«Եվ ի՞նչ: Ես ցավում եմ, բայց ի՞նչ եք ուզում, որ անեմ»,-ասել է երկրի նախագահը լրագրողների հետ զրույցում, որոնք նրան հարցրել էին մեկ օրվա ընթացքում ռեկորդային 474 մահվան դեպքի մասին:

Բոլսոնարուի պատասխանը զայրույթի ալիք է բարձրացրել երկրում: Estado de Minas պարբերականը նախագահի խոսքերը տեղադրել է իր սև շապիկին`մահացածների թվի կողքին՝ 5017:


«Բոլսոնարուն ոչ միայն սարսափելի քաղաքական գործիչ ու վատ նախագահ է, նա նաև զզվելի մարդ է»,-թվիթերյան իր էջում գրել է նախագահի ձախաթևյան քաղաքական կողմնորոշում ունեցող հակառակորդ Մարսելո Ֆրեյշուն:

«Իմ անունը Մեսիա է (Jair Messias Bolsonaro-Խմբ.), բայց ես չեմ կարող հրաշքներ գործել»,-ասել է նախագահը` անդրադառնալով իր երկրորդ անվանը:


Մեկ այլ քննադատ նախագահի խոսքերը տեղադրել էր գերեզմանների նկարի վրա, որտեղ ամեն օր տասնյակ բրազիլացիների են թաղում:


Վերջին տվյալներով՝ Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 79 685 դեպք, վարակման հետևանքով մահացել է 5513 մարդ:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր