21-րդ դարում Գյումրիում դեռ 2,000 տնակ կա, որտեղ մարդիկ են ապրում, ամեն երկրորդ երեխան աղքատության մեջ է ապրում          ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները       Հունիսին կենդանակերպի այս նշաններին ֆինանսական առաջընթաց է սպասվում    

30 ապր 2020 16:16

Վրաստանը հնարավոր է լինի առաջիններից մեկը, որ զբոսաշրջիկների համար կբացի սահմանները

Զբոսաշրջային ​​ոլորտի ներկայացուցիչների հետ առցանց հանդիպումից հետո, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել է, որ Վրաստանն ակտիվորեն աշխատում է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ, որպեսզի զբոսաշրջության շուկա խիստ ուղեցույցներ մտցնելու համատեքստում` Վրաստանը դառնա առաջիններից մեկը, որը կբացվի օտարերկրացի զբոսաշրջիկների համար:

Ըստ նրա՝ հանդիպումը ներկայացուցչական էր, և քննարկվել են արդյունաբերության առջև ծառացած հիմնական մարտահրավերները, որոնք առաջացել են նոր կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

«Զբոսաշրջության ոլորտին այսօր անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որպեսզի դառնա նույնքան շահավետ և գրավիչ, որքան ճգնաժամից առաջ: Միևնույն ժամանակ, մենք շատ լավատեսորեն ենք տրամադրված, որ Վրաստանը կլինի առաջին երկրներից մեկը, ով կհաղթահարի համաճարակը և կբացի սահմանները»,- ասել է Նաթիա Թուրնավան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր