Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

02 մայիս 2020 12:12

Ես առաջարկում եմ հաշտության ճանապարհ կերտել, կանցնեմ հրադադարի ռեժիմի, եթե հակառակորդը խոստովանի իր մեղքերը, Դուք որոշեք

«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և իր միջև տեղի ունեցած միջադեպին: Գրառումը մասմաբ ներկայացնում ենք ստորև:


«Դժվար հանրապետությունում գտնվի մեկը, ում էս իշխանությունն ավելի շատ վնաս է հասցրել, քան ինձ: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանը երկու տարի ա նստած է, որովհետև ժամանակին հայկական պետությունները մի քանի անգամ փրկել է, բայց ի տարբերություն ինձ իր որդիները ստիպված չեն ամեն օր քնել այն գիտակցությամբ, որ իրենց հորը վնասում են իրենց սկզբունքների ու քայլերի պատճառով, էդ մի բեռը իրենց ուսերին չկա: Ինձ էս ամեն ինչը շատ ավելի է զզվացրել, քան որևէ մեկին: Իմ անձը մի կողմ դնելով` նաև պետք է ֆիքսենք, որ անդունդ ենք գլորվում բոլորով: Կանխատեսված ու օրինաչափ անդունդ է, բայց դրանից ոչ պակաս սարսափելի: Ըստ այդմ, ես առաջարկում եմ հաշտության ճանապարհ կերտել:


Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ կանցնեմ հրադադարի ռեժիմի, եթե հակառակորդը խոստովանի իր մեղքերը: Ստեղ խոսքը ներել, չներելու մասին չէ: Ես առհասարակ չեմ կարծում, որ մենք ներել, չներելու իրավունք ունենք: Չէ´, ուղղակի եկեք մեղքեր խոստովանենք: Ընդ որում, շատ կոնկրետ, ակնհայտ ու անհերքելի մեղքեր:


Ես կգնամ հրադադարի, եթե հակառակորդը հայտարարի, որ՝


- երկու տարի շարունակ իր պատվերով ու գործուն մասնակցությամբ նախաձեռնվել են ֆեյքային բազմահազարանոց բանակների հարձակումներ, որոնց նպատակն էր քաղաքական ընդդիմախոսների հանդեպ ատելություն սերմանելը.


- հստակ հանձնարարական էր տրվել չմտնել որևէ բովանդակային քննարկման մեջ ու սահմանափակվել սեռական բնույթի նենգագույն վիրավորանքներով.


- իրական կյանքում հովանավորվել են քաղաքական ընդդիմախոսների դեմ հարձակումները և դա է պատճառը, որ ոչ Մարալիկի, ոչ «Ռեստարտի», ոչ «Հայելու», ոչ էլ բազմաթիվ այլ դեպքերի առթիվ մեղավորները որևէ պատիժ չեն կրել.


- իրավապահներին հանձնարարվել էր շինծու պատրվակներով հետապնդել, ձերբակալել ու մեղադրանքներ առաջադրել իշխանության քաղաքական հակառակորդներին` վերջիններիս հանրության աչքերում ստորացնելու ու բարոյազրկելու նպատակով.


- քարոզիչներին հանձնարարվել էր ինձ և իմ ընկերներին զրպարտել` մեր աֆիլիացիաների ու մոտիվացիաների վերաբերյալ մտացածին մեղադրանքներ ու շահարկումներ հնչեցնելով և տարածելով:


Մեղքերի իրական ցուցակը շատ ավելի երկար է, բայց հաշտության ճանապարհը առաջարկում եմ սկսել այս հինգ քայլից: Ընդգծում եմ՝ ես ՉԵՄ պահանջում դատել, պատժել և այլն: Ընդամենն ասում եմ` ընդունե´ք, որ դուք եք այս ամենը հրահրել: Ընդունե´ք, խոստովանե´ք ու ապաշխարե´ք: Եղեք անկեղծ ու թեմաները փակենք: Հաշվի առեք, որ ըստ ամենայնի այլևս նման հնարավորություն չեք ունենա:


Հակառակ դեպքում «խնդրո առարկան» կամ պիտի «նստի», կամ պիտի պառկի: Դուք որոշեք: Ընդ որում, շատ արագ պիտի որոշեք: Հաշված օրերի ընթացքում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր