Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր          Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Իրանի դեսպանատուն և հարգանքի տուրք մատուցել Իրանի հանգnւցյալ առաջնորդի հիշատակին       Ոստիկանության կենտրոնական բաժին է տեղափոխվել 17 անձ՝ նրանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով    

04 մայիս 2020 11:33

Իրանի և Ռուսաստանի հաքերները փորձել են գողանալ կորոնավիրուսի պատվաստանյութի վերաբերյալ գաղտնի տեղեկությունները. Daily Mail

Ռուսաստանի և Իրանի հաքերները հարձակվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ և դեղամիջոցներ պատրաստելու աշխատանքներով զբաղվող բրիտանական հաստատատությունների և մասնավոր անձանց կայքերի և օգտահաշիվների վրա: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:

Նշվում է, որ ռուս և իրանցի հաքերները թիրախավորել են Մեծ Բրիտանիայի համալսարաններում վիրուսի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականներին և բժիշկներին:

Կիբերանվտանգության ազգային կենտրոնի պաշտոնյաները գրոհներն անվանել են «խիստ դատապարտելի»:


Կենտրոնի փոխանցմամբ՝ հարձակումներն անարդյունք են եղել: Հարձակումների նպատակը եղել է համավարակի դեմ պայքարի մասին տեղեկություններ ստանալը, ինչպես նաև պատվաստանյութի մշակման գաղտնիքները գողանալը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր