ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին․ «Հրապարակ»          «Չեն հասցնում բոլորին լսել»․ ընտրական գործերը լարվածություն են ստեղծել համակարգում․ «Ժողովուրդ»       Փաշինյանը թիմում միայնակ է. չկա կողքին մեկը, որ հարվածն իր վրա վերցնի․ «Ժողովուրդ»    

05 մայիս 2020 16:35

«Իմ քայլը». Երեւանի քաղաքապետը պարտավոր կլինի հայտնել 1 մլն դրամը գերազանցող նվիրատվության մասին

ԱԺ քննարկմանը ներկայացված օրինագիծը մի շարք փոփոխությունների է ենթարկվել եւ ենթադրում է, որ հանրապետության տարբեր համայնքների ղեկավարները նվիրատվություն ստանալու դեպքում պետք է հայտարարագրի տվյալ նվիրատվությունը՝ սկսած 2020 թվականի հունվարի 1-ից: Այս մասին ԱԺ նիստում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում հավելումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր, օրինագծի հեղինակներից մեկը՝ Սոնա Ղազարյանը:


Նա նշեց, որ համայնքների ղեկավարները պարտավոր կլինեն հայտնել նվիրատվության մասին միայն այն դեպքում, երբ այն գերազանցում է 100 000 դրամը: Ընդ որում, Երեւանի քաղաքապետը պարտավոր կլինի հայտնել 1 մլն դրամը գերազանցող նվիրատվության մասին: «Երեւանի քաղաքապետը պարտավոր կլինի հայտնել այդ մասին քաղաքապետարանի Erevan.am  կայքի միջոցով»,-ասաց Ղազարյանը:    


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր