Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման          ՊՆ նախկին պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համար       Տեղեկացնում եմ, որ իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է    

07 մայիս 2020 13:14

ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի․ առանձին շրջաններում՝ անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝ մայիսի 7-ի ցերեկը, 9-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 8-ին, 11-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։


Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։


Օդի ջերմաստիճանը մայիսի 8-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքանով կնվազի։




Երևան քաղաքում՝ մայիսի 7-ի ցերեկը, 9-10-ը ժամանակ առ ժամանակ, 8-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։ Մայիսի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր