Երեք փուլ.Ռուսաստանի կառավարությունը ներկայացրել է կարանտինից ելքի ծրագիր
![](https://static.themoscowtimes.com/image/1360/ed/TASS39204178.jpg)
Այս պայմաններում կառավարությունը նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել կարանտինային սահմանափակումների աստիճանական վերացման ծրագիր: Ռուսաստանի գլխավոր սանիտարաբան-բժիշկ Աննա Պոպովայի խոսքով՝ այն ներառում է երեք փուլ։
Յուրաքանչյուր փուլում նախատեսվում է ընդլայնել այն հանրային տարածքների ցանկը, որտեղ մարդիկ շփվելու են միմյանց հետ:
Այսպիսով, առաջին փուլում հնարավոր կլինի ֆիզիկական դաստիարակություն և սպորտ` բաց տարածքներում, զբոսանք երեխաների հետ, սահմանափակ տարածքի առևտրի և ծառայությունների ոլորտի օբյեկտների աշխատանքներ՝ սոցիալական հեռավորության պահպանմամբ:
Երկրորդ փուլում, ընտանիքի անդամների հետ փողոցում քայլելը, առևտրի ոլորտի օբյեկտների բացումը և ավելի մեծ տարածքի ծառայություններ, բայց միաժամանակ սպասարկվող այցելուների սահմանափակմամբ, և ուսումնական կազմակերպությունների աշխատանքի սկիզբը։
Սահմանափակումների փուլային վերացման մասին որոշումը կկայացնի շրջանի ղեկավարը, և համաճարակաբանական բարդության առկայության դեպքում կարող են վերսկսվել սահմանափակող միջոցները:
Ավելի վաղ նախագահը հայտարարել էր, որ կարանտինային միջոցառումները կարող են թուլացվել մայիսի 12-ից հետո: Մոսկվայում ինքնամեկուսացման ռեժիմը ներկայումս կպահպանվի, և ռեստորանները և սպասարկող ընկերությունները կբացվեն «վերջում»: