Այս պահին քննարկվում է Արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը. իսկ առաջիկայում հանրաքվե չի լինի.«Ժողովուրդ»

«Արտակարգ դրությունը երկարաձգելու հարցն այս պահին գտնվում է քննարկման փուլում, վերջնական որոշում չկա. երբ կլինի վերջնական որոշում երկարաձգելու կամ արտակարգ դրությունը դադարեցնելու մասին, ապա հանրությանը տեղյակ կպահենք այդ մասին։ Ինչ վերաբերում է սահմանադրական հանրաքվեին, ապա այդ հարցն այս պահին չի քննարկվում, քանի որ առաջնահերթությունը տրված է մեր քաղաքացիների, հայրենակիցների առողջությանը, եւ եթե լինի արտակարգ դրությունը շարունակելու անհրաժեշտություն, ապա դա կլինի միայն այդ նպատակով»։
Այսինքն՝ ըստ էության, առաջիկայում հանրաքվեն տեղի չի ունենա, եւ ՍԴ-ի՝ այդքան կարեւորություն ներկայացնող հարցը լուծում չի ստանա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում