Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել,ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևը          Այո, Փաշինյանը «վախ է ծախում», բայց մենք նրա այդ «ապրանքի» գնորդը չենք.«Փաստ»       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

09 մայիս 2020 14:32

Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողի մայրը լուր չունի որդու պահման պայմանների մասին․ ՀՔԱՎ-ը դիմել է ՄԻԵԴ

2019թ. օգոստոսից Ադրբեջանում պահվող հայ զինծառայող Արա Ղազարյանի մայրը՝ Կարինե Մնացականյանը, մինչ օրս որևէ տեղեկություն չունի որդու գտնվելու վայրի ու կալանքի տակ պահելու հիմքերի և պայմանների վերաբերյալ: Ավելին, ունենալով Ադրբեջանում հայերի հանդեպ վատ վերաբերմունքի դառը փորձը, նա ուղղակի սպառնալիք է տեսնում որդու ֆիզիկական անվտանգությանը՝ կասկածի տակ առնելով նրա գործով Ադրբեջանում պատշաճ դատաքննության  անցկացումն ու ազատ արձակումը: Այս մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:




Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական տեղեկությունների՝ վերջին անգամ Արա Ղազարյանին Հայաստանի տարածքում տեսել են 2019թ. օգոստոսի 12-ին: Ենթադրվում է, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, նա մոլորվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանի մոտակայքում, ուր սահմանագիծը շատ անորոշ է, սխալմամբ անցել Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածք և ձերբակալվել ադրբեջանցիների կողմից:


Առկա տեղեկությունների համաձայն` 2019թ. օգոստոսի 12-ին՝ ձերբակալվելուց ի վեր, Արա Ղազարյանը Ադրբեջանի իշխանությունների հրամանով կամ գաղտնի համաձայնությամբ Ադրբեջանի տարածքում պահվում է կալանքի տակ՝ առանց արտաքին աշխարհի հետ շփման հնարավորության: Այդ օրվանից նա ընտանիքի հետը կապը պահում է միայն Կարմիր խաչի միջոցով փոխանցվող նամակներով: Նրա գտնվելու վայրի և կալանքի պայմանների մասին ստույգ տեղեկություններ չկան:


Ադրբեջանական գերության մեջ ուղղակի սպառնալիքի տակ հայտնված որդու անվտանգությամբ մտահոգ Կարինե Մնացականյանը 2020թ. փետրվարի 17-ին դիմել է ՀՔԱՎ գրասենյակ:


Գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ դատավարական կանոնակարգի թիվ 39 կանոնով (հրատապ) նախատեսված ժամանակավոր (միջանկյալ) միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր