Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ          Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

11 մայիս 2020 13:52

Իրավիճակը չափազանց արագ է զարգանում ու փոփոխվում, այդ իսկ պատճառով գիտնականները հրաժարվել են կանխատեսումներից

Սինգապուրի տեխնոլոգիաների եւ դիզայնի համալսարանի գիտնականները, որոնք նախկինում կանխատեսել էին տարբեր երկրներում COVID-19 համաճարակի ավարտի ժամկետները, իրենց կանխատեսումներից հրաժարվել են: Այս մասին հաղորդվում է համալսարանի կայքում:


Գիտնականների խոսքով՝ իրենց կանխատեսումները արդիականությունից զրկվել են, քանի որ իրական աշխարհում իրավիճակը չափազանց արագ է զարգանում ու փոփոխվում:


«Կանխատեսման կամ կանխագուշակման ավանդական փորձերը, որոնց նպատակն է ստույգ կանխատեսում կատարելը, կարող են մոլորության մատնել արտակարգ անորոշության պայմաններում»,- հայտարարել են գիտնականները:


Հիշեցնենք, որ գիտնականների նախնական կանխատեսումների համաձայն՝ Ռուսաստանում, օրինակ, վիրուսի տարածումը 97 տոկոսով կավարտվի մայիսի 20-ին: Մայիսի 28-ին՝ 99 տոկոսով, 100 տոկոսով ավարտը կանխատեսվում է հուլիսի 20-ին: Շրջադարձային պահը համընկել է ապրիլի 24-ին:


Գիտնականների խոսքով՝ Չինաստանում համաճարակն ավարտվել է դեռեւս ապրիլի 9-ին: ԱՄՆ-ին կհաջողվի կորոնավիրուսից վերջնականապես ազատվել օգոստոսի 27-ին, Գերմանիային եւ Ֆրանսիային ՝ համապատասխանաբար օգոստոսի 1-ին եւ 5-ին: Մեծ Բրիտանիան վիրուսից ազատ կլինի օգոստոսի 14-ին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր