Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

13 մայիս 2020 14:55

Տեսանյութ.Դե հիմա ուզում ենք բացել. վարչապետը՝ տրանսպորտի աշխատանքը վերականգնելու հնարավորության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճանաչած մարդկանցից հինգ-վեց հոգի վարակվել են։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Երեւան քաղաքում շրջայցի ժամանակ ասաց վարչապետը՝ մոտենալով մի քանի քաղաքացիների, որոնք չէին պահպանում սոցիալական հեռավորությունը եւ չունեին բժշկական դիմակներ։


«Եթե Աստված չանի մեկը վարակված լինի, բոլորդ կվարակվեք։ Թե՞ դուք էլ եք մտածում, որ սուտ է ու սարքած է»,- ասաց Փաշինյանը։


«Չէ, բարեկամ ունենք Մոսկվայում, արդեն հիվանդացել է։ Հայաստանում չունենք ծանոթ դեռ, որ հիվանդացել է»,- ասաց քաղաքացիներից մեկը։


Վարչապետն ասաց, որ Հայաստանում արտակարգ դրությունը կերկարացվի։


Քաղաքացու հարցին՝ եթե աշխատատեղերը բացվել են, բայց տրանսպորտը չի աշխատում, ինչպե՞ս է կարգավորվելու այդ գործընթացը, վարչապետն ասաց. «Դե հիմա ուզում ենք բացել»։


Քաղաքացին էլ խնդրեց վարչապետին՝ խստացնել արտակարգ դրության ռեժիմը. «Ուզում ենք խստացնել, որ փողոցում առանց դիմակի թույլ չտրվի դուրս գալ։ Հիմա որ ձեզ դիմակ չունենալու համար տուգանեին, մտքում ինձ հայհոյելու էիք չէ՞»։


Քաղաքացին էլ ասաց, որ իրենք չեն հայհոյի, բայց կլինեն հարյուրավոր քաղաքացիներ, որ կհայհոյեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր