Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

14 մայիս 2020 13:42

Վերջին օրերի ընթացքում հնարավոր չի լինում հայտնաբերել կորոնավիրուսի հաստատման աղբյուրը, կոնտակտներին

Վերջին օրերի ընթացքում, ցավոք սրտի, հնարավոր չի լինում հայտնաբերել կորոնավիրուսի հաստատման դեպքերի կոնտակտներին կամ աղբյուրը, թե ումից է անձը վարակվել։ Այս մասին այսօր Կառավարության մամուլի կենտրոնում հայտարարեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։


«Առաջին օրերին եթե մենք կարողանում էինք ցանկացած հիվանդության դեպք հայտնաբերել, թե վարակի աղբյուրը որտեղից էր եկել, ապա վերջին օրերի ընթացքում, ցավոք սրտի, հնարավոր չի լինում հայտնաբերել կոնտակտներին կամ աղբյուրը, թե ումից է անձը վարակվել։ Կդժվարանամ գնահատական տալ՝ որ մասով ենք մենք կառավարում, կամ որ մասով չենք կառավարում համավարակը»,- ասաց նա։


Փոխնախարարի խոսքով՝ մարտին Հայաստանը գտնվում էր համավարակի առաջին փուլում, երբ եզակի կամ բերովի դեպքեր էին արձանագրվում, որից հետո՝ երկրորդ փուլում, հիվանդություններն արձանագրվում էին ընտանիքներում, արտադրամասերում․ «Ներկայումս էպիդեմիան ՀՀ-ում անցել է 3-րդ փուլին, որը վերջինն է, երբ համայնքային փոխանցում է տեղի ունենում կորոնավիրուսային հիվանդության»։


«Համաճարակաբանական առումով սա նշանակում է, որ հաճախ չհայտնաբերելով վարակի աղբյուրը, հնարավոր չի լինում համաճարակաբանական բոլոր միջոցառումներն իրականացնել արդյունավետորեն՝ հայտնաբերելով և աղբյուրը, մեկուսացնել նրան, և նրա մյուս կոնտակտներին հայտնաբերել, ուղարկել մեկուսացման։ Այս առումով որոշակի դժվարություններ կան, որը կապված է օրական հայտնաբերված թվերի հետ, և մենք մեր բոլոր ջանքերն ուղղում ենք, որ կարողանանք կառավարել էպիդեմիան»,- նշեց Լենա Նանուշյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր