Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

15 մայիս 2020 11:15

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 184–ով, կա 3 մահ

Հայաստանում մայիսի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 142 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ մայիսի  14-ին հաստատվել է կորոնավիրուսի 4044 դեպք:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 37476 (վերջին մեկ օրում՝ 1451): Փաստացի այս պահին բուժվում է 2304 անձ (մեկ օրում ավելացել է 86-ով):


Վերջին տվյալներով ապաքինվել է 1666 անձ (վերջին մեկ օրում՝ 94 մարդ), 52 պացիենտ մահացել է (ավելացել է 3-ով):

Եվս 1 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 22 է:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 68 (կին), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:


Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 22 է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր