ԱՄՆ-ում երեխաների մոտ բորբոքային համախտանիշի ավելի քան 200 դեպք է գրանցվել, 3 երեխա է մահացել
ԱՄՆ ավելի քան 20 նահանգներում երեխաների մոտ համակարգային բորբոքային արձագանքի համախտանիշի ավելի քան 200 դեպք է գրանցվել, որոնք ենթադրաբար կապված են կորոնավիրուսի հետ։
Ըստ ABC News- ի, հաստատված դեպքերի վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չկա, այդ պատճառով բոլոր 50 նահանգներում բժիշկներն ու առողջապահության ոլորտի պաշտոնյաները տեղեկատվությունը տրամադրել են լրագրողներին:
Դեպքերի մեծ մասը գրանցվել է Նյու Յորքում, տասնյակ դեպքեր են գրանցվել Նյու Ջերսիում և Միչիգանում:
Ավելի վաղ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հաղորդել էր, որ երեխաների մոտ բորբոքային արձագանքման համախտանիշի առաջացման դեպքեր են նկատվել 17 նահանգներում: Նրա խոսքերով, համախտանիշից, որը կարող է կապված լինել կորոնավիրուսի հետ, երեք երեխա է մահացել: