ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

16 մայիս 2020 10:17

Հաքերները Թրամփի «կեղտոտ գաղտնիքները» չհրապարակելու համար պահանջել են 42 մլն դոլար

Ransomware Group-ը կոտրել է իրավաբանական ընկերության Grubman Shire Meiselas & Sacks սերվերները և ձեռք է բերել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և մի շարք հոլիվուդյան աստղերի մասին գաղտնի տեղեկությունները, գրում է Fox news-ը։


 Նրանք խոստացել են մեկ շաբաթվա ընթացքում հրապարակել 756 ԳԲ տվյալներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «կեղտոտ գաղտնիքները»: Հաքերները պահանջում են 42 մլն դոլար վճարել՝ տվյալները չհրապարակելու համար։


«Այժմ փրկագնի գումարը կազմում է 42 մլն դոլար, հաջորդ մարդը, որին կմերկացնենք, Դոնալդ Թրամփն է։ Պարոն Թրամփ, եթե ցանկանում եք նախագահ մնալ, ուշքի բերեք ձեր տղաներին: Եվ դուք՝ ընտրողներ, համոզված եղեք, որ նման հրապարակումից հետո չեք ցանկանա նրան նախագահի դերում տեսնել։ Վերջնաժամկետը մեկ շաբաթ է»,- գրել են հաքերները։


Հաքերիային զոհերի ցանկում են հայտնվել նաև Լեդի Գագան, Մադոննան, Նիկի Մինաժը և Բրյուս Սփրինգստին․ հաքերներին հաջողվել է տվյալներ ձեռք բերել նրանց պայմանագրերի, անձնական նամակագրության, էլեկտրոնային փոստի հասցեների և հեռախոսահամարների մասին։


Grubman Shire Meiselas & Sacks իրավաբանական գրասենյակը հաստատել է տեղեկատվությունը, որ իրենց ներքին անվտանգության ծառայությունները հաքերների հարձակմանն են ենթարկվել։


Հարձակումը կազմակերպել է REvil խումբը, որը նաև հայտնի է sodinokibi անունով։ Տեղեկատվության արտահոսքի մասին առաջին տեղեկությունները հայտնվել են անցյալ հանգստյան օրերին, երբ համացանցում հրապարակվել է Մադոննայի՝ 2019/2020 թվականների ընթացքում Madame X համերգային շրջագայության պայմանագրի մի հատվածը:


Grubman-ում պատասխանել են, որ չնայած սպառնալիքներին՝ հրաժարվում են բանակցել հաքերների հետ։ Ընկերության ներկայացուցիչները վստահ են, որ գումարի վճարումը չի կանգնեցնի ransomware-ին գաղտնի տեղեկատվության հրապարակումից:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր