Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

21 մայիս 2020 15:45

Հայաստանը Կավասակիի սինդրոմի բուժման համար դեղամիջոցի պաշար է գնել․եթե նման դեպքեր գրանցվեն, պացիենտները կարողանան համապատասխան բուժօգնություն ստանալ

Հայաստանում կորոնավիրուսով վարակված երեխաների շրջանում Կավասակիի սինդրոմի դեպքեր չեն արձանագրվել։ Սակայն համապատասխան քայլեր են ձեռնարկվում, որպեսզի, եթե նման դեպքեր գրանցվեն, այդ պացիենտները կարողանան համապատասխան բուժօգնություն ստանալ։ Մասնավորապես, այդ սինդրոմի բուժման համար օգտագործվող դեղորայքի պաշար է գնվել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թոորոսյանը:


Կավասակիի սինդրոմը աուտոիմունային հիվանդություն է, որի զարգացման պատճառները բժշկությանը դեռ հայտնի չեն։ Ֆրանսիայում, Իտալիայի հյուսիսում եւ Նյու Յորքում դեպքեր են գրանցվել, երբ երեխաների մոտ կորոնավիրուսային վարակի ֆոնին զարգացել են Կավասակիի սինդրոմին բնորոշ ախտանիշներ։


Նախարարի խոսքով՝ Հայաստանում այս սինդրոմի վիճակագրությունը չի փոխվել․ մինչ օրս ունեցել ենք ընդամենը 3 նման դեպք։


Սինդրոմի բուժման համար, նախարարի խոսքով, թանկարժեք դեղամիջոց է օգտագործվում, եւ այդ դեղամիջոցի պաշար է գնվել՝ հաշվի առնելով, թե քանի հոգու մոտ հնարավոր է այս խնդիրը զարգանա։


Նախարարը հիշեցրեց նաեւ, որ, ըստ վերջին տվյալների, Հայաստանում կորոնավիրուսով վարակված 23 հղի եւ 270 երեխա կա։ Եվ չնայած երեխաները հիմնականում թեթեւ են տանում հիվանդությունը, նրանց չի կարելի վարակվելու վտանգի ենթարկել։ Իսկ վարակից պաշտպանվելու համար երեխաները եւս պետք է փակ տարածքներում դիմակներ կրեն, եթե դա հնարավոր է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր