Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

22 մայիս 2020 12:13

Հայաստանում մի քանի օր անձրև , որոշ հատվածներում կարկուտ կտեղա

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` կարճատև անձրևները կուղեկցվեն ամպրոպով։ Որոշ հատվածներում կարկուտ կտեղա։


 Այսօր Հայաստանի հյուսիսային շրջաններում, մայիսի 23-25-ը` շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Տեղումները կդադարեն մայիսի 26-ին։


«Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում ՝ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Մայիսի 22-ի երեկոյան, իսկ 23-25-ը` կեսօրից հետո կարճատև անձրև կտեղա նաև Երևանում։


Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +31-ից +33–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +15 աստիճան։











Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր