Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

22 մայիս 2020 13:15

Տեսանյութ.Մի՛ ջղայնացեք մեզ վրա. Ալեն Սիմոնյանը՝ ԱՀ նախագահի երդմնակալությունից հետո տեղի ունեցած հավաքի մասին

Հասկանալի է այն զայրույթը, այն հարցերը, որ առաջանում են, բայց Արցախում նման խիստ սահմանափակումներ, որոնք գործում են ՀՀ-ում, բարեբախտաբար չկան թե՛ թվի, թե՛ իրավիճակի հետ կապված: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղի եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահի երդմնակալությունից հետո տեղի ունեցած հավաքին, որին ներկա են եղել տարբեր ներկա ու նախկին պաշտոնյաներ Արցախից ու Հայաստանից:


«Շատ է քննարկվում սոցիալական հեռավարությունը, դիմակների հարցը, ինչպես նաև այն կոչերը, որ մենք անում ենք: Հիմա մարդիկ ասում են, որ մենք կոչերով ենք հանդես գալիս, և ինքներս այս բանին չենք հետևում: Ես կարող եմ ասել, որ լուսանկարն արված է Արցախի Հանրապատությունում, որտեղ գործում է այլ իրավական ռեժիմ, և պարետի, ինչպես նաև իրավիճակի կտրուկ տարբերություն կա: Պարետի որոշումները, ինչպես նաև թվերը Արցախում ու Հայաստանում բավականին տարբեր են, և կարող եմ ասել, որ այն լուսանկարը, որը շրջանառվում է համացանցում, արված է բաց տարածքում, արված է ԱՀ-ում գործող կանոններին, օրենքին համապատասխան»,-ասաց Սիմոնյանը:


Նա ընդգծեց՝ բնական է՝ պետք է հաշվի առնել, ար այս իրավիճակում, երբ ամեն մի բառ, ամեն մի լուսանկար, ամեն մի արտահայտություն շահարկումների առիթ է հանդիսանում, նույնիսկ բաց տարածքում շնորհավորելիս պետք էր այդ հանգամանքը հաշվի առնել:


«Բայց կարծում եմ՝ այս պարզաբանումը, իրավիճակի նկարագիրը տեղին է, որովհետև հիմա շատ են խոսում, որ պարետի որոշումը պարտադիր չէ, կրկնում եմ՝ խոսքը ԱՀ-ի մասին է, բայց միևնույն ժամանակ, կարծում եմ՝ պետք է բոլորս շարունակենք ուշադիր լինել և օրինակ ծառայել մնացած բոլորի համար: Կարծում եմ՝ այս իրավիճակում բոլորս պետք է հետևություններ անենք ամեն ինչից և մեր սխալների, բացթողումների վրա սովորենք: Կրեք դիմակը, ՀՀ-ում իիրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ, և մենք լուրջ խնդիրներ ունենանք, թեև մինչ օրս մենք դեռ կարողանում ենք դիմակայել: Ինչևէ, լավ եղեք, մի ջղայնացեք մեզ վրա»,-ամփոփեց նա:


Մանրամասները՝ տեսանյութում:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր