Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

04 հոկ 2022 14:34

Ի՞նչ եք ուզում, հավերժ պատերա՞զմ, մտնենք Սասուն, դուրս գանք Մո՞ւշ, ծովից ծով Հայաստա՞ն

ՌԴ այցի ընթացքում քննարկելու եմ և՛ ՀԱՊԿ-ի հետ կապված  և՛ Հայաստան-Ռուսաստան փոխօգնության պայմանագրի հետ կապված հարցերը, որովհետև,  Հայաստանը դիմել է և մինչև օրս պատասխան չի ստացել, նույնիսկ «ոչ» պատասխան չկա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հարցին՝ Սիմոնյանը պատասխանեց․ «Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ը ընդհանրապես որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից, որովհետև, այս կառույցը պատշաճ արձագանք չի տալիս, ես մնում եմ այդ կարծիքին»։


Խոսելով խաղաղության պայմանագրի մասին, Սիմոնյանը նշեց․ «Այն բոլոր մարդիկ, ովքեր խաղաղության օրակարգի վերաբերյալ բացասական կարծիքներ են առաջարկում, իրենց այլընտրանքը ո՞րն է, հավերժ պատերա՞զմ, մտնենք Սասուն, դուրս գանք Մո՞ւշ, ծովից ծով Հայաստա՞ն։ Կա՞ մեկը, ով կարող է մեզ առաջարկել ռեալ տարբերակ այն բոլոր նկրտումներին, կենացներին, որոնք մենք հաճախ սիրում ենք ասել՝ որ մտնելու ենք, գրավենք, ծովից ծով Հայաստան և այլն, ես դրանց լուրջ չեմ վերաբերվում։ Ժամանակակից աշխարհում չենք կարող հարևանների նկատմամբ անել  ռազմատենչ հայտարարություններ  և ունենալ տարածքային պահանջներ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Բոլոր մեծ պետությունները, այդ թվում Ռուսաստանը, ունեն իրենց շահերը եւ այդ շահերը առաջ են տանում, հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայկական ժամանակ»-ի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, սակայնմեր դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը։


«Խոսակցությունները, թե էս մեկին սիրում է, էն մեկին չի սիրում, դա բոլորովին կապ չունի: Այլ հարց է, թե ինչպես մենք կկարողանանք այդ շահերին դիմակայել, ինչ հակակշիռներ մենք կգտնենք, ինչ ելքել կգտնենք այդ իրավիճակից դուրս գալու: Ես կարծում եմ, որ այս պահի դրությամբմենք առավելագույնը անում ենք եւ շարունակելու ենք անել»,-ասաց նա:
Հարցին, թե ինչու Ռուսաստանը մեր տված միլիոնավոր դոլարների գումարի դիմաց չի տալիս մեզ հասանելիք զենքերը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, որ վարչապետի խոսքը վերաբերվում է Ռուսաստանին եւ նման տեղեկատվության չեմ տիրապետում: Եթե  նման բան կա, միգուցե դա կարող է պայմանավորված լինել Ուկրաինայում տեղի ունեցողի հետ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր