«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

22 մայիս 2020 13:35

Նորքի տուն-ինտերնատի՝ կորոնավիրուսով վարակված 15 տարեցներից 12-ը գտնվում են հիվանդանոցում. եւս 3 հաստատված դեպք կա

Երեւանի Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված 15 տարեցներից 12-ը գտնվում են հիվանդանոցներում: Այս լուրը NEWS.am-ն հաստատեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:


Սոնա Մարտիրոսյանը հայտնեց, որ տարեցներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ մյուսների վիճակը կայուն է:


Նա նշեց, որ եւս 3 հաստատված դեպք կա, սակայն ախտանիշներ չունենալու պատճառով մեկուսացված են տուն-ինտերնատում։


Սոնա Մարտիրոսյանն ասաց, որ դեռեւս ապրիլի 21-ից հաստատությունում ներս ու դուրս անելու հնարավորություն չի եղել. «Բժիշկները, խնամողները, բոլոր աշխատակիցներն աշխատում են հերթափոխով։ 14 օր մնում է մի խումբը, հետո՝ մյուս»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր