ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

22 մայիս 2020 13:55

Տեսանյութ.Մի քանի ամսից լավ չի լինելու.Հնարավոր է գնանք խորը սորտավորման, որը պատերազմի ժամանակ է նաև արվում

 
«Մեկուսացումից ինքնամեկուսացում անցումը ուժերի գերլարում է պահանջելու, քանի որ երբ մենք մարդկանց ուժեր ու հսկայական գումարներ ծախսելով պահում էինք հյուրանոցներում, դա էական հակահամաճարակային միջոցառում էր, որովհետև մենակ հյուրանոցներից մենք ունեցել ենք 1000 դեպք, այսինքն` 1000 դեպք կարող էինք դուրս թողնել, և նրանք կարող էին պոտենցիալ վարակակիր լինել այլ քաղաքացիների համար: Մենք մեկուսացումով դա կարողացել ենք զսպել: Այժմ դա չենք կարող անել և ինքնամեկուսացումը պետք է լինի մեր հիմնական գործիքը»,- Հանրային խորհրդի անդամների հետ այսօրվա հեռավար քննարկման ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


Նախարարի խոսքերով՝ հայտնի չէ, թե երբ է այս ամենն ավարտվելու, և մենք պետք է պատրաստվենք պայքարել այդ ամենի դեմ, քանի դեռ չկա  պատվաստանյութ կամ դեղամիջոց, որը կպայքարի հիվանդության դեմ:


«Մի քանի ամսից լավ չի լինելու: Կարող է լինել հարաբերականորեն լավ կամ վատ»,- ասել է նախարարը:


Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով Դանիել Իոաննիսյանի հարցին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց․ «Խորը սորտավորման հնարավոր է գնանք։ Խորը սորտավորում պատերազմի ժամանակ է նաև արվում, երբ էն պացիենտներին են հիմնականում վերցնում բուժման, որոնք շանս ունեն փրկվելու ու հակառակը։ Եվ չի բացառվում, որ նույնիսկ էս տեմպի պահպանման ժամանակ մենք մոտ օրերս, չգիտեմ, դրան գնանք, բայց ամեն ինչ անում ենք, որ դրան չգնանք, օրինակ՝ նոր մահճակալներ ենք ծավալում և այլն։


Էն տարբերակով, որ եթե էսօրվանից նոր հիվանդ չունենանք՝ արդյո՞ք արդեն ունեցած հիվանդները մեզ կբերեն էդ խորը սորտավորմանը, չեմ կարծում, որովհետև բոլոր հիվանդները, ամեն դեպքում, ստանում են բուժօգնություն, որպեսզի նրանց վիճակը չծանրանա և կարծում եմ՝ դա մեզ բավական լավ հաջողվում է․․․ Չեմ կարծում, որ եթե թիվը մնա էսպես, խորը սորտավորման կարիք կունենանք, դրա կարիքը կլինի թվի աճի ժամանակ»։
«Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ և ուժեղ են իրականացվել, այդ թվում՝ մինչ օրս։ Իհարկե դա բերում է գնաճի, արտարժույթի ինֆլյացիայի»,- առցանց քննարկման ժամանակ ասաց նախարար Թորոսյանը՝ անդրադառնալով հանրության շրջանում քննարկվող հարցին, ըստ որի՝ ինչպե՞ս եղավ, որ Վրաստանին հաջողվեց կոտրել վարակի տարածման տեմպը, իսկ ՀՀ-ում թվերն աճում են։


«Ես 100 տոկոս ինֆորմացիա չունեմ ու առաջնային նպատակ էլ չեմ համարում դա մեզ համար, բայց հնարավոր է, որ օրինակ Վրաստանի արած 40 հազար թետերը ՊՇՌ թեստեր չլինեն, այլ՝ արագ թեստեր, որոնք հավաստի և վստահելի չեն և որոնցից մենք պրակտիկորեն չենք օգտվում․․․ Կան նաև թափանցիկության հետ կապված հարցեր»,- հավելեց Արսեն Թորոսյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր