Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը          Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին       Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը    

25 մայիս 2020 15:57

Տեսանյութ.Ոստիկանությունը անհամաչափ ուժ չի կիրառել. Փոխոստիկանապետը խուսափեց այլ հարցերից

Ես նոր բան չեմ կարող ասել, դուք ամեն ինչին կարող եք ծանոթական ոստիկանության լրատվության բանից: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Կապանում երեկ տեղի ունեցածին եւ ձերբակալվածներին ըստ որոշ լուրերի բռնության ենթարկելուն, ասաց փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը:


Հարցին թե անհամաչափ ուժ կիրառվել է, նա բացասական պատասխան տվեց, սակայն հավելեց. «Քննչական ծառայությունը համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել: Ծառայողական քննություն է իրականացվում»:


Հիշեցնենք, որ  նախօրեին բերման էին ենթարկել 4 քաջարանցիներին, նրանցից մեկին ավելի ուշ ազատ էին արձակել, սակայն պարզվել էր, որ նրան ոստիկանությունում բռնության էին ենթարկել:  Դրանից հետո հարազատները հավաքվել էին Կապանի Ոստիկանության մոտ ու տեղափոխել էին ձերբակալվածներին եւ պահանջում էին, որպեսզի թույլ տալ տեսակցել նրանց, համոզվելու, որ նրանք նույնպես բռնության չէին ենթարկվել եւ չտեղափոխել նրանց Երեւան:


Քաջարանի քաղաքապետը ավելի ուշ հայտարարությամբ էր հանդես եկել եւ ասել էր, որ սա քաղաքական հետապնդում է իր նկատմամբ, որ մի քանի օր առաջ  խուզարկել են իր մերձավորների տները, ոչինչ չէին հայտնաբերել, որից հետո տեղի ունեցան ասօրվա ձերբակալումները:


Նշենք, որ ավելի վաղ ցուցարներին հանդարտեցնելու փորձ էր արել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, սակայն քաջարանցիները նրա հորդորին չէին ենթարկվել, ավելին հայտարաում էին, որ կատարվածին մասնակցություն է ունեցել Սյունիքի ՔՊ-ական փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր