Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի    

26 մայիս 2020 17:00

«Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնում կորոնավիրուսով վարակված կա. խնամյալները այսօր թեստ կհանձնեն

Մեկուսացվել են «Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնի խնամյալները, այսօր 20 հոգի նոր կորոնավիուսի թեստ կհանձնեն, և X բուժկենտրոնի ևս 10  անիտարներ, որոնք շփման մեջ են եղել Ձորակի վարակված շահառուի հետ: Առայժմ հայտնի չէ շահառուի վարակման հանգամանքները, քանի որ մինչ հաստատումը՝ նա մեկ օրով տեղափոխված է եղել  հիվանդանոց: Պարզված չէ  նաև՝ նոր օջախը ձևավորված է հենց հաստատության ներսո՞ւմ, թե՞ «Ձորակում» վարակ բերած տվյալ  շահառուի դեպքով  վտանգը կչեզոքացվի: Այս մասին  հայտնում է Yerevan․Today-ը:


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակի պարզաբանմամբ՝  «Մայիսի 23-ին խնամյալներից մեկի՝ 23 ամյա աղջկա  ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, իր հիմնական հիվանդության վատթարացում է նկատվել, նրան տեղափոխել են երևանյան բուժկենտրոններց մեկը, որտեղ մեկ օր մնալուց հետո թեստավորվել է, պատասխանը դրական է եղել: Շահառուի մոտ վարակի հաստատման դեպքից հետո անմիջապես մեկուսացվել են վարակակիր շահառուի հետ կոնտակտավոր մյուս բոլոր շահառուները և 10 սանիտարներ: Մյուս բոլոր խնամյալները մեկուսացված են»:


Թեստերի պատասխաններն ստանալուց հետո կորոշվի՝  վարակված շահառուների հետագա խնամքն ուբուժումը որտեղ և ինչ պայմաններում կազմակերպել:


Հիշեցնենք, երեկ էլ նոր կորոնավիրուսով վարակման շուրջ երկու տասնյակ դեպք էր հաստատվել  նույն նախարարության մեկ այլ հաստատությունում: Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը 15 վարկավ անձանցից 6-ը կենտրոնի աշխատակից են,  9-ը՝ երեխա:


Նշենք, ինչպես Ձորակ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում, այնպես էլ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը բնակվում են բացառապես խոցելի խմբի շահառուներ՝ առաջինում հոգեկան խնդիրներ ունեցող չափահասներ են, երկրորդում` հաշմանդամություն և աուտիզմ ունեցողներ երեխաներ են, դաունի համախտանիշով և կլման ակտի խնդիր ունեցող, ընդհուպ՝ անկողնային վիճակում գտնվող երեխաներ, իսկ դա նշանակում է, որ կորոնավարակը լուրջ սպառնալիք է այս խմբի մարդկանց կյանքի համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր