Ի՞նչ է հայտարարելու հաջորդ անգամ՝ թուրքական դրոշի այրման արգելո՞ւմը ապրիլի 24-ին Երևանում, թե՞ Ցեղասպանության հուշարձանի և թանգարանի փակումը          Իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները       Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին    

29 մայիս 2020 16:10

Հարուստ Արևմուտքն արդեն սուր գործազրկության խնդրին է բախվել.Բելառուսում «տնտեսությունը չկանգնեցնելու» որոշումը ճիշտ էր

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կորոնավիրուսային համավարակի պայմաններում երկրի տնտեսության գործունեությունը չդադարեցնելու մասին որոշումը ճիշտ էր, հայտնում է eadaily.com կայքը։


«Հարուստ Արևմուտքն արդեն սուր գործազրկության խնդրին է բախվել։ Փա՛ռք Աստծո, որ խուսափեցինք դրանից, չփակեցինք»,- նշել է նա Մինսկում տրակտորի գործարան կատարած այցի ժամանակ։


Միևնույն ժամանակ Բելառուսի առաջնորդն աշխատակիցների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ պահանջարկի հետ խնդիր չունենալու համար անհրաժեշտ է արտադրանքի քանակի հետ միասին նաև որակին ուշադրություն դարձնել։


Հիշեցնենք, որ Բելառուսում կորոնավիրուսի տարածման հետ կապված արտակարգ միջոցառումներ չեն ձեռնարկվել։ Հանրապետության իշխանությունների կարծիքով՝ երկրում իրավիճակը լիովին վերահսկելի է։ Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ձեռնարկությունների աշխատանքի կասեցումը հետագայում լուրջ հետևանքների կարող է հանգեցնել։


Վերջին տեղեկությունների համաձայն՝ Բելառուսում համավարակի սկզբից հաստատվել է կորոնավիրուսով վարակման 39 858 դեպք, մահացել է 219, ապաքինվել՝ 16 660 մարդ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր