Երևանը չի կարողանա միաժամանակ լինել երկու մաքսային միությունների անդամ․ Պուտին          Այդ համակարգի ամեն մի օղակ պատրաստ է որևէ հայի հետ անել այն ամենը, ինչի պատրաստ է ադրբեջանցի հատուկջոկատայինը       18-ամյա Դավիթին հիվանդանոցից տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ    

01 հուն 2020 16:33

Տեսանյութ.Հատուկ հանդերձանքով բժիշկները Ազգային ժողովում են

«Փաստինֆո»-ի օպերատորը քիչ առաջ ԱԺ-ի տարածքում ֆիքսել է հատու հանդերձանքով բուժաշխատողների։ Վերջիններս ԱԺ շենքից դուրս գալով անմիջապես նստել են իրենց սպասող ավտոմեքենան ու հեռացել։ Ընդ որում՝ ավտոմեքենան չուներ շտապօգնության որեւէ ազդանշան։


«Փաստինֆո»-ի լրագրողը կապ հաստատեց ք Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի հետ՝ պարզելու, թե ինչու էին բժիշկները ժամանել ԱԺ։


Նրա հետ զրույցի ընթացքում պարզվեց՝ Ազգային ժողովում երկու կոնտակտավորներ կասկածվում են վիրուսակիր լինելու մեջ և այսօր կորոնավիրուսի թեստ են հանձնել։ Ովքեր են թեստավորվողները՝ ԱԺ աշխատակիցներ, թե պատգամավորներ հարցին ի պատասխան՝ Տ.Գալստյանը նշել է, որ թեստավորվողները Ազգային ժողովի աշխատակազմի անդամներ են։


Թեստերի պատասխանը, ըստ Տիգրան Գալստյանի պարզ կլինի թեստավորման արդյունքում՝ 5-ից 24 ժամվա ընթացքում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր