Կենդանակերպի այս նշանների համար կլինի առաջընթաց, երջանկությունը գալիս է նրանց մոտ          Գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ. «Փաստ»       Սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց, ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով    

02 հուն 2020 14:15

Տեսանյութ.Երկրում ծավալված անկարգությունների ալիքը կանգնեցնելու համար Թրամփը զորքը կհանի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է օգտագործել երկրի զինված ուժերն ու ռազմական ոստիկանությունը՝ կանգնեցնելու երկրում ծավալված անկարգությունների ալիքը․ «Այստեղ՝ երկրի մայրաքաղաքում, ոստիկանության բաժանմունք է գրավվել: Լինկոլնի հուշահամալիրը և Երկրորդ աշխարհամարտի հուշահամալիրը վանդալիզացվել են: Մեր հիմնական պատմական եկեղեցիներից մեկը հրկիզվել է: Սրանք խաղաղ բողոքի գործողություններ չեն, սրանք ահաբեկչական գործողություններ են, սա հանցագործություն է մարդկության դեմ»: Հակաահաբեկչական  միավորման 500 զինյալ արդեն ուղարկվել է Վաշինգտոն: Քաղաքի պաշտոնյաներն այս քայլին գնացին այն բանից հետո, երբ ամբոխային կատաղած ցուցարարները գործնականում պաշարեցին Սպիտակ տունը: Երբ ամբոխը ցրվեց, Թրամփը շրջեց տարածքում և անձամբ իր նստավայրի դիմաց ստուգեց վնասված շենքերն ու այրված եկեղեցին: Դեռևս հնարավոր չէ կանգնեցնել բողոքի ալիքը։ Հանրահավաքներն արդեն տեղի են ունեցել 140 բնակավայրերում: Եվ շատերը, օգտվելով խառնաշփոթից, շարունակում են թալանել խանութները, այրել ավտոմեքենաները, ոչնչացնել ամեն ինչ իրենց ճանապարհին: Անվտանգության ուժերը ձերբակալել են ավելի քան չորս հազար մարդու: Ապստամբության մասնակիցները ուժով ձերբակալվում և տարվում ոստիկանության բաժանմունքեր: Երբեմն ոստիկանությունը ստիպված է լինում գրոհայիններին բառացիորեն սեղմել պատին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր