Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

03 հուն 2020 13:56

Տեսանյութ.Հիվանդանոցներում մեր տեղերը սպառվում են.Կոշտ զրույց եմ ունեցել ոստիկանապետի հետ՝ իրավիճակը պատշաճ չզեկուցելու համար

«Նրանք, ովքեր հետեւում են իմ էջին, գիտեն, թե ինչ է կատարվում: Ես եկել եմ այն եզրակացության, որ աշխարհում չկա մի այնպիսի ուժային կառույց, որ կարողանա այս հարցը լուծել: Ես շատ դաժան, կոշտ զրույց եմ ունեցել ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի հետ՝ իրավիճակը ինձ ոչ պատշաճ զեկուցելու համար, որովհետեւ էն, ինչ ես տեսա քաղաքացիների օգնությամբ, կատաստրոֆա է: Դա իմ խնդիրն է, ոստիկանության հետ կապված իմ ասած խնդիրը ես կլուծեմ, ես եմ պատասխանատուն, բայց էն, ինչ կատարվում է, ոչ մի ուժային կառույց ի վիճակի չէ լուծել»:


Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով երկրում տիրող իրավիճակի մասին:


«Կենտրոնական հատվածների խնդիրներով ես կզբաղվեմ անձամբ, բայց մեզանից յուրաքանչյուրի հետ կապված խնդիր է սա: Ի՞նչ է կատարվում դպրոցներում, դպրոցների տնօրեններ, դասղեկներ, ինչ է կատարվում բանկերում, շուկաներում, հիմա մեզ հետեւում  է նաեւ Հակոբ Արշակյանը, պարո՛ն Արշակյան, «Հայփոստ»-ի բաժանմունքներում էս ի՞նչ է կատարվում, Հյուսիսային Մաքսատուն, կատաստրոֆա է սա:


Սա կազմակերպչական խնդիր չէ զուտ, ամեն քաղաքացի եթե խնդիրն իրենը չի համարում, այս խնդիրը չի լուծվի:


Հիվանդանոցներում մեր տեղերը սպառվում են, սիրելի՛ հայրենակիցներ, արդեն սպառվում են: Եթե մենք կանոնները պահենք, 95 տոկոսով քիչ դեպք կունենանք: Ես էլ եմ վարակվել կորոնավիրուսով, ուրեմն ես ոչ մի քաղաքացուց լավը չեմ, մի բան էլ վատն եմ: Ես ընդունում եմ իմ սխալը, եկեք ամենքս մեր սխալն ընդունենք ու հետ կանգնենք անդունդի եզրից: Ես պետք է փոխեմ իմ վարքագիծն ու ես հիմա փոխում եմ իմ վարքագիծը: Ճշմարտությունն այն է, որ էս մասշտաբի հետ ոստիկանությանը դժվար է աշխատել: Ես այս մասին օրական 3 անգամ եմ խորհրդակցություն անցկացնում ոստիկանության, պարետատան, ԱԱԾ-ի, առողջապահության նախարարության հետ, ուժային կառույցներն անզոր են այս իրավիճակում, եթե քաղաքացիները չեն ուզում փոխել իրենց վերաբերմունքը»,- ասաց վարչապետը:


Նա հորդորեց քաղաքացիներին վերջապես փոխել վերաբերմունքը կանոնի նկատմամբ, օրենքի, ուրիշ մարդկանց շահերի նկատմամբ՝ նշելով, որ սա բոլորի համար հնարավություն է իսկապես օրենքի երկիր լինելու:


«Մարդկանց թվում է՝ ով կանոնները չի պահում, ուրեմն ինքը առաջին սորտի, բարձր կարգի մարդ է, իսկ ով պահում է կանոնները, ինքը, այ, երկրորդ սորտի մարդ է:


Խնդրում եմ, կոչ եմ անում, պահանջում եմ, սա մեր ընդհանուր խնդիրն է, եկեք բոլորով դուրս գանք էս իրավիճակից»,- եզրափակեց վարչապետը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր