17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

04 հուն 2020 13:53

Չկարողացավ աշխատել բժիշկ-գիտնականների հետ, լսել տարբերվող կարծիք, և այդ ամենը բերեց հակառեկորդների գրանցման ու բազմաթիվ մահերի

ԱԺ «Լուսավոր Հայաստան» պմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործունեությանը:


«Բոլոր ժամանակներում և բոլոր հասարակություններում հանրության, պետության ու պետականության համար պատուհաս են դարձել ամբիցիոզ միջակությունները։


Այդպիսիք վստահ են, որ իրենք միշտ ճիշտ են, ամեն ինչ գիտեն, ամբարտավան են ու գոռոզ։ Ուստի, ոչինչ չեն սովորում և ջղաձգորեն են վերաբերվում ցանկացած այլակարծության։ Սխալներ՝ ոչ թե ուղղելու, այլ կոծկելու համար, գործում են նոր սխալներ և խորացնում ճգնաժամը, որովհետև ունակ չեն ընդունելու, որ սխալ են գործել։ Ու նրանց համար միշտ բոլորը մեղավոր են, բացի իրենցից։


Այսօր այդպիսիք շատ կան, բայց տիպիկ օրինակ է Արսեն Թորոսյան առանձնյակը։


Սույն պարոնն իր պաշտոնավարման ողջ ընթացքում չկարողացավ տարբերել առողջապահությունը հիվանդաբուժությունից։ Չկարողացավ աշխատել բժիշկ-գիտնականների հետ՝ հույսը դնելով միջազգային կառույցների վրա։ Չկարողացավ լսել տարբերվող կարծիք ու խորհել այդ կարծիքի շուրջ։ Արդյունքում, ուշացած ու չհիմնավորված որոշումները բերեցին հակառեկորդների գրանցման ու բազմաթիվ մահերի։


Իսկ հիմա նա թաքնվում է հերոսաբար աշխատող բժիշկների թիկունքում, ովքեր շարունակում են մնալ չգնահատված ու թերվարձատրվող։ Նա հույս ունի, որ բժիշկների թիկունքում իրեն կներեն։ Բայց նրան չեն ներելու առաջի հերթին հենց բժիշկները։


Համավարակի առաջին իսկ օրվանից հանդես եկանք հակաճգնաժամային առաջարկներով, փորձեցինք բարձրաձայնել խնդիրները, որոնք կարող էին վրիպել իշխանության տեսադաշտից ու առաջարկեցինք նաև լուծումները։


Կառավարությունն ամենն անտեսեց ու արեց այն, ինչ արեց, բայց այսօր արդյունքների համար կրկին մեզ են մեղադրում կամ քաղաքացիներին։


Հաշվի առնելով նաև սույն առանձնյակի ցինիզմը՝ հատկապես վտանգավոր է նրան վստահել մարդկանց կյանքի հետ կապված որոշումներ կայացնելը։


Հայաստանի Հանրապետությունը դուրս կգա այս ճգնաժամից, ու բոլորս այդ ժամանակ պիտի հետևություններ անենք»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր