Ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը          Պետք է փոխենք Արարատ քաղաքի, Արարատի մարզի անունը, Արարատ անունով նախարար ունենք, ինքն ի՞նչ է, քայլող սադրա՞նք       Ոչ ոք չի կարող ղարաբաղցուն ասել մի գնա քո հայրենիք, հայրենիք գնալը նշանակում է գնալ Ադրբեջան՝ Ադրբեջանի օրենքներով    

05 հուն 2020 12:15

Վրաստանը համերաշխություն է հայտնել հայկական կողմին՝ օգնելու Հայաստանին COVID-19- ի դեմ պայքարում

Վրաստանի և Հայաստանի կառավարությունների միջև ինտենսիվ հաղորդակցություն կա։ Այս մասին, «Грузия-Online»-ի հաղորդմամբ, ասել է Վրաստանի արտգործնախարարության  խոսնակը։


«Վրաստանը ևս մեկ անգամ իր պատրաստակամություն է հայտնում՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար: Հատկանշական է, որ կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ վրացական կառավարությունը ակտիվ շփում ունի հայկական կողմի հետ: Մի քանի օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վարչապետներ Գեորգի Գախարիայի և Նիկոլ Փաշինյանի միջև:


Հաղորդակցությունը իրականացվում է նաև առանձին նախարարների մակարդակով: Այսօր Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարները տեղեկություն են փոխանակել երկրներում տիրող իրավիճակի մասին՝ COVID-19 համաճարակի առումով: Դավիթ Զալկալիանին համերաշխություն է հայտնել հայկական կողմին ՝ կապված COVID-19 համաճարակի արդյունքում Հայաստանում տիրող իրավիճակի հետ, և վրացական կառավարության անունից ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել», - ասել է Վրաստանի ԱԳՆ խոսնակը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր