Եթե «Պատիվ ունեմ»–ը չունի ՔՊ-ականների ստորագրություններ, չի բերում 54 ստորագրություն, «իմպիչմենտի» գործընթացը հօգուտ վարչապետի է լինելու          Սեպտեմբերի 17-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով    

06 հուն 2020 11:36

Մարգարիտա Սիմոնյանի կտրուկ պատասխանը՝ արևմտյան լրագրողներին. իրեն ռուս են անվանում, թեև իր մեջ ոչ մի կաթիլ ռուսական արյուն չկա

RT  հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կտրուկ է պատասխանել New York Times լրագրողներին, որոնք նրան մեղադրել են ռասիզմի մեջ այն պատճառով, որ  նա տեքստում տարածել է «նեգր» բառը։ kulturomania.ru-ի  հաղորդմամբ, իր Թելեգրամ-ալիքում Սիմոնյանը հիշեցրել է, որ ապրելով Ռուսաստանում, նա ինքն էլ ազգային փոքրամասնությունների շարքում։ Լրագրողը պատմել է  մի շարք դեպքերի մասին, երբ մանկության տարիներին ստիպված է եղել դիմանալ ճնշմանը և վիրավորանքին իր ազգային պատկանելության պատճառով:


Սիմոնյանը հիշեցրել է արևմտյան գործընկերներին, որ ռուսերենում վիրավորական է «սև» («черный») բառը, ոչ թե «նեգր»։


«Բայց դուք դա չեք իմացել, և չեք էլ ուզում իմանալ»,- գրել է RT-ի գլխավոր խմբագիրը։


Նա նաև իր ընդդիմախոսներին  անվանել է անդաստիարակ և անկիրթ՝  հանդիմանելով նրանց, որ իրեն ռուս են անվանում, թեև իր մեջ «ոչ մի կաթիլ ռուսական արյուն չկա»։


«Այդ պատճառով ռասիստը դուք եք։ Դուք և ձեր «բացառիկությունը»։ Դուք և ձեր համառությունը, որ չեք ուզում հասկանալ, որ աշխարհում կան նաև այլ մշակույթներ և այլ լեզուներ, որոնց թույլատրված է զարգանալ յուրովի, այլ ոչ թե ձեզ նման»,- նշել է Սիմոնյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր